Նալբանդյան 106/1 բակում կրքերը թեժանում են

ԷկոԼուր
Նա 106/1 բակում բազմահարկ շենքի կառուցման դեմ պայքարող բնակիչներին ոստիկանները դուրս են շպրտել: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Արփինե Գալֆայանը: « Ժողովուրդ, ով մոտիկ է, թափով իջեք Նալբանդյան 106/1 բակը` Սայաթ Նովայի խաչմերուկից մի քիչ ներքև: Բակում բազմահարկ շենք են ուզում կառուցել, բնակիչներն արդեն մի տարուց ավելի է, դիմադրում են: Հիմա էլ բուլդոզերներով ուզում են մտնել, մարդիկ դեմ փակել են: Ոստիկանությունը, որին կանչել էին բնակիչներին պաշտպանելու համար, բնակիչներին դուրս է շպրտել բակի տարածքից, տեխնիկան մտել է բակը, արդեն կտրել են մի քանի ծառ, որոնք շինարարական աշխատանքների արդյունքում չորացել են: Հիմա ուզում են կանաչ ծառերը կտրել: Հարցը մենակ ծառերը չեն, այլ ևս մեկ հանրային տարածք, որը մասնավոր բիզնեսի են փորձում վերածել: Ակտիվիստներն ու բնակիչները դիմադրում են: Շտապ, խնդրում ենք գնալ տարածք, վիճակը կրիտիկական է»,- հայտնում է Ա. Գալֆայանը:
Կառուցապատողը «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն է:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով ու Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքների նկատմամբ 2010թ. սեպտեմբերի 9-ի 1258-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ըստ որոշման` տարածքները տրվել են «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին` բազմաֆունկցիոնալ կառույց եւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար։
Լուսանկարը` Ա1+-ի
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը