Ինձ սկսել են սպառնալ. Երեւանի բնակիչ

Ինձ սկսել են սպառնալ. Երեւանի բնակիչ

ԷկոԼուր

«Առավոտվանից սպառնալիքներ եմ ստանում Էրենբունու այգու «տերերի» մանկլավիկներից, թե հետս վատ բան կլինի, քեզ սենց կանենք, եթե շարունակեմ այգու համար պայքարը:

Այգին պատկանում է համայնքին: Ինչ-որ մեկը չի կարող լինել ավելի լավը, քան համայնքի բնակիչները միասին վերցրած»,- Facebook-ի իր էջում գրում է Երեւանի բնակիչ Վարդան Համբարձումյանը: Վարդանն արդեն մի քանի անգամ ահազանգում է Էրեբունի համայնքի Նոր Արեշ 50 հասցեում գտնվող մանկական կանաչ այգու կառուցապատման մասին:

Նրա ուղարկած լուսանկարներում պարզ երեւում է, թե ինչպես է կառուցապատումն իրականացվում, եւ ծառերը հայտնվում են կառուցվող օբյեկտի ներսում: «ԷկոԼուր»-ն ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության նախարարությանն ու Երեւանի քաղաքապետարանին: Դեռ պատասխան չենք ստացել, սակայն «Արմենպրես» գործակալության միջոցով նախարարությունը տեղեկացրել է, որ արդեն աշխատանքային խումբ է ձեւավորվել, որը տեղում ուսումնասիրություններ կիրականացնի: Ընկերությունը կամ ունի կառուցապատումը թույլատրող փաստաթղթեր, կամ` ոչ: Եթե` ոչ, ապա պետք ակտ կազմվի: Սակայն ստուգումների արդյունքները դեռ չկան, իսկ  քաղաքացին, ով հանդես է եկել հանրային տարածքի զավթման դեմ, սպառնալիքներ է ստանում:

Խնդրի առնչությամբ անհանգստություն է հայտնել նաեւ Էկոլոգիական հասարակական դաշինքը, որն իր ցանցի միջոցով գրում է. «Հայաստանում «ամենաթողությունն»  այնքան է խորացել, որ լռեցնում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են դուրս գալ նրանց դեմ, բարձրաձայնել նրանց ապօրինությունները»:

Օգոստոս 03, 2012 at 18:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր