ԷկոԼուր
ԷկոԼուրն ահազանգ ստացավ Ավանի բնակիչներից, որ «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը հավաքում է բակի շներին առանց խտրականության: «Մեր շենքի մոտ շան 2 ձագուկ կա, որոնց մենք կերակրում ենք, ես նույնիսկ տեր էի գտել նրանց համար: Սակայն «Յունիգրաֆից» եկել ու տարել էին շնիկներին: Մենք կարողացանք շնիկներին հետ վերադարձնել, հիմա նրանք իրենց խնամակալների բնակարաններում են: Թող տանեն մեծ շներին, որոնք աղբանոցներում են կերակրվում եւ կատաղած են, այլ ոչ թե շան ձագուկներին, որոնք մեր խնամքի տակ են»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Ավանի բնակչուհին:
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին` Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անբավարար համարեց թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Երեւանիք քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն` քաղաքապետն ասել է. «Ամեն երկուշաբթի զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյուքնում կենդանիների քանակն էապես չի նվազում: Այս ուղղությամբ մեծ փոփոխություն եմ ակնկալում: Եղեք շատ խիստ, հետևողական ու բացթողումների մասին անմիջապես բարձրաձայնեք: Եվ քանի որ այժմ մենք 2015 թվականի բյուջեն ենք քննարկում, ներկայացրեք հանձնաժողովի նոր կազմի առաջարկություն, որում ներգրաված լինեն նաև Երևանի ավագանու անդամները, իսկ գնումների գործընթացում ներգրավեք նաև համապատասխան հասարակական կազմակերպություններին»:
Հոկտեմբեր 22, 2014 at 15:40