ԷկոԼուր
9 տարիների ընթացքում Երեւանում հետեւողականորեն ոչնչացվում են պատմամշակութայն ուշարձան Դալմայի այգիները: “Դալմա- Սոնա” հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը, ով զբաղվում է Դալմայի այգիների սեփականատերերի խնդրով, Facebook սոցիալական ցանցում գրում է. “Ինձ հարցնում են` որքա՞ն տարածք է մնացել Դալմայի այգիներից, եկեք փորձենք գոնե այդ մասը փրկել…:
Ախր ինչպես անեմ, որ մարդիկ հասկանան, որ Դալմայի այգիները…, դա մի փոքր հատված չէ, դա ոչ Մաշտոցի պուրակ է, ոչ` Մատենադարանի դիմացի տարածք, ոչ Նորքի զանգվածի տարբեր մասերի այգիներ, ոչ օղակաձև այգի, ոչ էլ նույնիսկ օպերայի շենքի շրջակայք: Դալմայի այգիները` դրանք, հազարամյակների հուշարձան են, որ հիմնադրվել են Ուրարտական թագավորների կողմից` ներկայիս Էրեբունիի թանգարանի շրջակայքից սկսած մինչև Երևանյան լիճ, այնտեղից էլ մինչև Ծիծեռնակաբերդի համալիր ու Հրազդանի ձոր, այդտեղից էլ`մինչև “Զվարթնոց” օդանավակայան, Արգավանդով-Փարաքարով գրեթե մինչև Էջմիածին: ԵՎ…., եթե այն հիմա բզկտվել, մասնատվել, առանձնացվել ու մասերը միմյանցից հեռացվել է … էլ ինչ փրկության մասին է կարող է լինել խոսքը: Չէ որ այն եղել է միասնական ՀՈՒՇԱՐՁԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ-ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՆՏԱՌ-Հուշարձան, որի մասին կա, գոյություն ունի ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Միայն թե` այս հուշարձանը`ԲԵՐՔԱՏՈՒ ծառերից ու խաղողի վազերից բաղկացած անտառ էր: Այն հենց դրանով էլ ՈւՆԻԿԱԼ էր, այսինքն` ԵԶԱԿԻ, ու կարծում եմ` ամբողջ աշխարհում, այդպիսինը չէր եղել ու, ցավոք, հավանաբար, այլևս չի լինի”:
Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի
Հուլիս 30, 2012 at 01:30