Երեւանը պատրաստվում է շաբաթօրյակի եւ ծառատունկի

Երեւանը պատրաստվում է շաբաթօրյակի եւ ծառատունկի

ԷկոԼուր

Երեւանը պատրաստվում է շաբաթօրյակի եւ ծառատունկի:

Հոկտեմբերի 20-ին` Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ,  պատասխանատուները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ նախապատրաստական հիմնական աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում: «Պետք է գույքագրել վարչական շրջաններում առկա ազատ բոլոր տարածքները, այդ թվում մայթերի բնաբաժակներն ու ծառատունկի շրջանակում դրանք ևս լրացնել տարբեր ծառատեսակներով: Բնապահպանների և մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում ծառատունկի համար ընտրվել են հիմնական ծառատեսակները՝ սոսիներ ու գնդաձև ակացիաներ, որոնցով էլ պետք է հարստացնենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Հոկտեմբեր 21, 2014 at 16:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր