ԷկոԼուր
Կլիմայի փոփոխության վերաբերյալ Լեոնարդո ԴիԿապրիոյի փայլուն ելույթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ ցնցեց ողջ աշխարհը: «Կլիմայի փոփոխությունն իրականություն է: Այն տեղի է ունենում հենց հիմա: Մենք պետք է աջակցենք ամբողջ աշխարհի առաջնորդներին, ովքեր խոսում են հանուն ողջ մարդկության»,- իր ելույթում մասնավորապես ասել է Լեոնարդո ԴիԿապրիոն: Նրա ելույթը հատկապես հուզիչ էր այն լույսի ներքո, որ հանրահայտ դերասանը 6 անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, սակայն մրցանակին արժանացավ «The Revenant» («Փրկվածը») ֆիլմի համար, որի ռեժիսորն է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:
Լուսանկարը վերցված է www.ecowatch.com կայքից:
Մարտ 01, 2016 at 18:25