Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են Կանաչ կլիմայական հիմնադրամի ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքների հաջողված փորձին

Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են Կանաչ կլիմայական հիմնադրամի ուղղությամբ Հայաստանի  իրականացրած աշխատանքների հաջողված փորձին

ԷկոԼուր

Ղրղզստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` Կանաչ կլիմայական հիմնադրամի ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքների հաջողված փորձին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի գլխավորությամբ և Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Ումետալիևի գլխավորությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Ա. Մարտիրոսյանը:

Իր ողջույնի խոսքում Ս. Պապյանը կարևորել է ոլորտին առնչվող հարցերի շուրջ միջազգային հարթակներում երկու երկրների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության հարցերով Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքների հիմնական մեխանիզմները և պատասխանատու կառույցների համագործակցության առանձնահատկությունները:

Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Ումետալիևը նշել է, որ իրենց հետաքրքրում է Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հաջողված փորձը:

Ա. Մարտիրոսյանը գոհունակությամբ նկատել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը դարձել է կլիմայական ֆինանսավորման հարցերում պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցության սերտացման հարթակ:

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Գաբրիելյանը ներկայացրել է «Հայաստանի կլիմայական քաղաքականության հիմնական ուղիները և ֆինանսական գործիքները» խորագրով ելույթը, իսկ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը մատուցել է տեղեկատվություն՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Ադապտացիոն հիմնադրամի և Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ:

Ելույթներին հաջորդել են երկկողմանի համագործակցության հնարավոր ուղիների և այլ հարցերի վերաբերյալ քննարկումները:

16:21 Ապրիլ 11, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news