Արդյոք Հայաստանում կկառուցվի՞ երկրաջերմային էլեկտրակայան

Արդյոք Հայաստանում կկառուցվի՞ երկրաջերմային էլեկտրակայան

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Քարքար տեղամասում ավարտվել են առանց հորատման երկրաջերմային ռեսուրսի հետազոտությունները: Ընտրվել են այն տեղամասերը, որոնք կարելի է հորատել։ Այս մասին հայտնեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) տնօրեն Թամարա Բաբայանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «էներգետիկ «կանաչ» քաղաքականություն՝ ֆինանսներ, ռեսուրսներ, հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ: «Նախատեսվում է երկու հորատանցք հորատել այս սեզոնի ընթացում: Մենք արդեն սկսել ենք աշխատանքները»,- ասաց Թամարա Բաբայանը։

Քարքարում Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի համար Համաշխարհային բանկը հատկացրել է 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Եթե հետազոտությունների արդյունքները դրական լինեն, պետք է կառուցվի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան 90-100 մլն ԱՄՆ դոլար նախահաշվային արժողությամբ: Ծրագիրն իրականացնում է R2E2 հիմնադրամը:

Լուսանկարը վերցված en.wikipedia.org կայքից: Լուսանկարում Իսլանդիայում կառուցված երկրաջերմային էլեկտրակայան է:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Մայիս 19, 2016 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր