ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզյան կլիմայական համաձայնագրից. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզյան կլիմայական համաձայնագրից. Դոնալդ Թրամփ

ԷկոԼուր

ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզյան կլիմայական համաձայնագրից, քանի որ այն ներկա պայմաններով ԱՄՆ-ի համար ձեռնտու չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters գործակալությանը:

Թրամփը պարզաբանել է, որ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման դեպքում մինչև 2025 թ-ը ԱՄՆ-ն կարող է կորցնել 2.7 միլիոն աշխատատեղ: Թրամփը խոստացել է անցկացնել նոր բանակցություններ, որպեսզի Փարիզյան համաձայնագիրն ամերիկացիների համար լինի արդար պայմաններով:

Այս կապակցությամբ իրենց ափսոսանքն են հայտնել ԵՄ-ն ու ՄԱԿ-ը: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտարարել էր, որ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը կտևի մի քանի տարի: «Ամերիկացիները չեն կարող պարզապես դուրս գալ համաձայնագրից: Պարոն Թրամփն այդպես չի կարծում, քանի որ տեղյակ չէ մանրամասներից», - նշել էր Ժան-Կլոդ Յունկերը: Նրա խոսքով, ԱՄՆ-ին անհրաժեշտ է 3-4 տարի՝ ստորագրված համաձայնագրի բոլոր պարտավորություններից հրաժարվելու համար:

Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշիի հայտարարության մեջ էլ նշված է, որ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը խաթարում է միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը և գլոբալ անվտանգության ապահովմանը: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ ԱՄՆ-ի առանձին նահանգներ, քաղաքներ, ձեռնարկություններ կաշխատեն ցածրածխածնային և կայուն տնտեսության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2015 թ-ի դեկտեմբերին Փարիզում աշխարհի առաջնորդներն, այդ թվում  այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունեցին կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագիր, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիժան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը:

13:51 Հունիս 02, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news