ԱրմԻնֆո
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ԶՊՄԿ/ նախատեսում է Քաջարանի հանքավայրում հանքաքարի վերամշակման հզորությունը հասցնել տարեկան մինչև 35 մլն տոննայի: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Քաջարանի քաղաքապետ Վարդան ևորգյանը, կոմբինատն արդեն անցել է բնապահպանական փորձաքննություն`ստանալով Արծվանիկի հանքամնացուկների պահեստարանի ընդլայնման թույլտվություն:
Նրա խոսքով, կոմբինատը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջը Քաջարանի հանքավայրից ստանալ մինչև 12,5 մլն տոննա հանքաքար`անցած տարվա 8 մլն տոննայի փոխարեն: Բաց հանքավայրի շահագործման նման ծավալի դեպքում կավելանան նաև հանքահարստացումից մնացուկները, ինչը կարագացնի Արծվանիկի պոչամբարի գերլցման գործընթացը: Հենց այդ պատճառով պոչամբարի ծավալներն ընդլայնելու որոշում է կայացվել: Պղնձի և մոլիբդենի գների աճի արագ տեմպերի պայմաններում Քաջարանի կոմբինատը պարտավորվում է նաև 95 մլն դրամ ներդնել բնապահպանական միջոցառումների նպատակով:
Բացի այդ, 2008 թվականին կոմբինատը նախատեսում է անցկացնել Քաջարան քաղաքի տարածքի բնապահպանական իրավիճակի հիմնավոր հետազոտություններ: Հետազոտությունների հիմնական մասն արդեն իրականացվել է ՀՀ ԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների կողմից, սակայն Քաջարանի քաղաքապետը ձեռնպահ է մնացել հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տվյալներ հաղորդելուց`խոստանալով առաջիկայում տրամադրել դրանք:
Սեպտեմբեր 03, 2007
