2040 թ-ին 600 միլիոն երեխա կապրի ջրի սուր դեֆիցիտի պայմաններում

2040 թ-ին 600 միլիոն երեխա կապրի ջրի սուր դեֆիցիտի պայմաններում

ԷկոԼուր

Աշխարհում միլիոնավոր երեխաներ արդեն զրկված են անվտանգ խմելու ջրի հասանելիությունից: Իսկ 2040 թ-ին մոտ 600 միլիոն երեխա` յուրաքանչյուր չորրորդ երեխան, կապրի ջրի սուր դեֆիցիտ ունեցող շրջաններում: Այս մասին զգուշացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն` ներկայում աշխարհի 36 երկիր քաղցրահամ ջրի սուր պակաս է զգում:

«Չունենալով մաքուր ջրի հասանելիություն` երեխաները, ամենայն հավանականությամբ, մանկահասակ տարիքում կմահանան ջրային բակտերիաներով պայմանավորված հիվանդություններից: Առանց մաքուր ջրի երեխաները չեն կարող գոյատևել», - հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ում նշում են, որ համաշխարհային օվկիանոսի տաքացումը և նրա մակարդակի բարձրացումը, հաճախակի դարձած ջրհեղեղներն ու անապատացումը, ինչպես նաև սառույցների հալչելը բացասական են ազդում ջրի որակի և ջրամատակարարման համակարգերի վրա: Մարդու համար այդ երևույթներն ավելի վտանգավոր են դառնում բնակչության արագ աճի ֆոնին, նաև ուրբանիզացիայի ու ինդուստրիալիզացիայի գործընթացների, որոնք բերում են ջրային ռեսուրսների սպառման:

Իրավիճակն ավելի են սրում հակամարտություններն աշխարհի տարբեր մասերում:

Լուսանկարը` www.un.org կայքից

16:54 Մարտ 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news