ԹԵԺ ԳԻԾ › Կլիմայի փոփոխություն ›
Մոտ ապագայում կլիմայական անոմալիաները կործանարար կլինեն մի շարք երկրների համար

Lurer.com
Մոտ ապագայում մարդկանց կանհանգստացնեն եղանակային անոմալիաները, մասնավորապես ջրհեղեղները, որոնք կործանարար կլինեն մի շարք երկրների համար:
Նման եզրակացություններ են արվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ միջկառավարական մասնագետների խմբի զեկույցի մեջ: Փաստաթղթում, որի վրա 2 տարվա ընթացքում աշխատել է մոտ 100 մասնագետ, նշվում է, որ շուտով, մեծ հավանականությամբ, աշխարհում շատ կլինեն առավելագույն ջերմաստիճանով օրերը:
Չի բացառվում որ աշխարհի շատ մասերում առավելագույնի կհասնի քամու արագությունը: Ինչ վերաբերում է ցիկլոններին, ապա դրանց մակարդակը նույնը կմնա:
Պարզվել է նաեւ, որ վերջին 25 տարիներին բնական աղետների հետեւանքով հասցված վնասը գերազանցում է նորման:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը