Գողթ գետը ճգնաժամի մեջ է

Գողթ գետը ճգնաժամի մեջ է

ԷկոԼուր

Գողթ գետը հոսում է Արարատի մարզում: Սկիզբ է առնում Գեղամա լեռների կենտրոնական մասի արեւմտյան լանջերից եւ, ձախից միանալով Ոսկեջուր գետին, կազմավորում է Ազատ գետը: Երկարությունը 16 կմ է:

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Գողթ գետի վրա կառուցված են`

  1. «Գողթ-1» ՓՀԷԿ, շահագործող` «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը` 3850 մետր
  2. «Գողթ-2» ՓՀԷԿ, շահագործող` «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը` 2050 մետր:

Գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ է վերցված 5900 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 36.875%-ը:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` գետը ճգնաժամային վիճակում է:

«Գողթ 1» և «Գողթ 2» ՓՀԷԿ-երը կառուցվել են ՎԶԵԲ-ի «Այլընտրանքային Էներգիայի հայկական ծրագրով։

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Ապրիլ 10, 2014 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր