Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում ավտոտրանսպորտից հրաժարվելու մասին

Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում ավտոտրանսպորտից հրաժարվելու մասին

ԷկոԼուր

Համաշխարհային տնտեսական ֆորումը տարածել է տեսանյութ, որում աշխարհի խոշորագույն մայրաքաղաքները հայտարարում են ավտոտրանսպորտից հրաժարվելու մասին: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն պլանավորում է ավտոտրանսպորտից հրաժարվել 2019 թվականին: Փարիզում և Բրյուսելում հանգստյան օրերը կհայտարարեն ավտոտրանսպորտից ազատ օրեր: Լոնդոնը պլանավորում է մինչև 2020 թվականը արգելել փողոցներում դիզելային վառելիք օգտագործող մեքենաների երթևեկությունը: Մադրիդը մինչև 2020 թվականը մտադիր է արգելել ավտոմեքենաների օգտագործումը 24 փողոցներում, որտեղ կա ավտոբուսի երթևեկություն: Համբուրգը մտադիր է ստեղծել ճանապարհների «կանաչ» ցանց, որտեղ կարգելվի ավտոտրանսպորտը: Ցանցը պետք է փակի քաղաքի տարածքի 40 տոկոսը: Կոպենհագենը, որն արդեն համարվում է «կանաչ» քաղաք, մտադիր է ստեղծել հեծանվային ճանապարհային ցանց: Մեխիկոյում կմշակվի համարանիշերի հատուկ համակարգ, որը կսահմանափակի ավտոտրանսպորտի քանակը փողոցներում օրական մինչև 2 միլիոն ավտոմեքենա: Մինչև 2025 թվականը Աթենքում արգելք կդրվի բոլոր այն ավտոմեքենաների երթևեկության վրա, որոնք օգտագործում են դիզելային վառելիք: Նյու Յորքում փողոցների մեծ մասը կհայտարարվեն հետիոտնային:

 

Մարտ 07, 2017 at 16:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր