Օրենսդրական փոփոխությունների առաջարկություն ՀՀ բնապահպանության նախարարությանը էկոլոգիական թողքի սահմանման փոփոխության և խախտումների համար պատասխանատվության միջոցների նախատեսման վերաբերյալ

Օրենսդրական փոփոխությունների առաջարկություն ՀՀ բնապահպանության նախարարությանը էկոլոգիական թողքի սահմանման փոփոխության և խախտումների համար պատասխանատվության միջոցների նախատեսման վերաբերյալ

ԷկոԼուր

ԷկոԼուրը ՀՀ բնապահպանության նախարարություն է ուղարկել «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի մշակած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը` դրանք շրջանառության մեջ դնելու առաջարկով:

Նախարարությանն ուղղված նամակում նշված է.

«ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ 2014-2018թթ. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահապանության նախարարության հետ համատեղ իրականացրել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերը, որոնց շրջանակներում տեղերում ուսումնասիրվել է 47 գետի վրա կառուցված 125 փոքր ՀԷԿ: Արդյունքում պարզվել է, որ էկոլոգիական թողքի չվերահսկման արդյունքում վտանգված են փոքր ՀԷԿ-երի գլխամասից` ջրառի կետից մինչև կայանային հանգույց ընկած տարածքներում առկա բուսական և կենդանական, այդ թվում, ձկնային տեսակները: Խնդրի լուծման համար անհրաժեշտ են համարժեք իրավական կարգավորումներ, արդյունավետ վերահսկողական մեխանիզմների մշակում և ներդրում:

Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում էկոլոգիական թողքը բացառապես սահմանվում է որպես «ջրային ռեսուրսի էկոլոգիական հավասարակշռությունը և ինքնավերականգնումը» ապահովող նվազագույն քանակություն, ինչը սակայն չի բնութագրում ջրային ռեսուրսի ամենակարևոր՝ հողի, բուսատեսակների և կենդանատեսակների գոյության համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովող հատկանիշները: Այս, ինչպես նաև էկոլոգիական թողքի քանակությունների չպահպանման համար համարժեք պատասխանատվության միջոցների բացակայությունը ՀՀ օրենսդրական դաշտում իր հետևանքներն է թողել Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի գործունեության ընթացքում` շրջակա միջավայրի վրա գործելով զգալի բացասական ազդեցություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 53 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգին»: Համաձայն Հայեցակարգի` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներինախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումնապահովող միջոցառումների ցանկը (https://www.e-draft.am/projects/240/about): Միջոցառումների ցանկի 6-րդ կետով նախատեսված է կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում. ինչը փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման գործընթացումկապահովի ջրային ռեսուրսների բանական օգտագործումը, մասնավորապես, տարվա բոլոր եղանակներին ջրային ռեսուրսի և դրան հարակից տարածքների, ինչպես նաև այդ տարածքներում առկա բուսատեսակների և կենդանատեսակների գոյության համար կտա անհրաժեշտ ջրաքանակով ապահովման երաշխիքներ:

Այդ 6-րդ կետի կատարողը ՀՀ բնապահպանության նախաարությունն է, համակատարողը` ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրի աջակացությամբ իրականացվող «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խումբը, որը մշակել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Ուղարկում ենք Ձեզ օրենքների նախագծերը: Ակնկալում ենք, որ դրանք կդրվեն շրջանառության մեջ»:

Օրենքների նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ:

17:01 Հունիս 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news