«Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են» քաղաքապետի սույն պնդումն ինչո՞ւ չի վերաբերում Rich, Santa Fe և այլ սրճարաններին ու Օղակաձև

«Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են» քաղաքապետի   սույն  պնդումն  ինչո՞ւ  չի վերաբերում   Rich,   Santa Fe  և այլ սրճարաններին ու Օղակաձև

Անահիտ Բախշյան`      Երևանի ավագանու «Բարև Երևան»      խմբակցության անդամ

Երևանի լրատվականից  առանձնացնելով    պարոն Մարգարյանի  երկու՝   «Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» 14.03.2016   և «Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են»  01.03.2016 ,  կարևոր  շեշտադրումներ  պարունակող ասելիքները,  բարձրացնում եմ հասարակությանը   հուզող   հետևյալ հարցերը.

1. Վերջերս  տեղի ունեցան ծառահատումներ, որոնք, ինչպես   Դուք   հայտարարեցիք, ոչ  միայն  թույլատրված  չէին, այլև  խոստացաք քրեական  պատասխանատվության ենթարկել  ծառահատողներին:  Ի՞նչ  ընթացք  ունի  Ձեր հայտարարությունը:

2. Կանաչ տարածքներում  քաղաքաշինական ծրագրեր   շարունակում են իրականացվել, շարունակում են փորել  Rich,   Santa Fe և  այլ  սրճարանների   ընդերքը, որի պատճառով   կարող են չորանալ ծառերը: Այս առումով  վտանգված են  նաև Օղակաձև  ու Հաղթանակ զբոսայգիները:  Հետևաբար, քաղաքապետի  պնդումն այն մասին, թե  Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են,  ինչո՞ւ  չի վերաբերում այս սրճարանների ընդերքին և  զբոսայգիներին:

16:07 Ապրիլ 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news