ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում մարտի 11-ին հանդիպեց Ամուլսար տանող ճանապարհները փակած ջերմուկցիներին:
Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի և ջերմուկցիների երկխոսությունը՝ մասնավորապես կապված «ELARD»-ի եզրակացության վերաբերյալ դիրքորոշման հետ:
Բնակիչ.
-«ELARD»-ի եզրակացության վերաբերյալ ո՞ւր հասանք: «ELARD»-ը բացասական պատասխան է տվել:
Նիկոլ Փաշինյան.
- Դա այդքան էլ այդպես չէ: «ELARD»-ից հասկացանք, որ ռիսկերը կառավարելի են: Դուք էլ ուրիշ կերպ եք մեկնաբանում:
Բնակիչ.
-Դուք հարցրեցիք՝ ուրեմն ՇՄԱԳ-ը կասկածի տակ ենք դնում, «ELARD»-ը պատասխանեց՝ միանշանակ: Դուք բազմիցս հայտարարել եք, որ եթե բացասական լինի, չի աշխատի, եթե դրական լինի՝ կաշխատի: Հիմա ինչո՞ւ հետ կանգնեցիք:
Բնակիչ.
- Ի՞նչ եք Դուք առաջարկում:
Նիկոլ Փաշինյան.
- Ես առաջարկում եմ ճանապարհները բացել: Եթե դուք ճանապարհները բացած լինեիք, հիմա այստեղ ոչինչ փոխված չէր լինի: Ամուլսարի հետ ոչ մի բան տեղի չէր ունենալու: Մինչև 2021թ. նոյեմբեր բացառված է, որ որևէ շահագործման գործ լիներ:
Բնակիչ.
- Շինարարություն էր լինելու: Իրենք թաքուն են գալիս: Բացեցինք, հետո ի՞նչ էր լինելու:
Նիկոլ Փաշինյան.
- Հետո թողենք քրեական գործը նորմալ ընթանա: Ինձ համար չկա հարց: Ինձ համար կա այս 50/50-ից որը ճիշտ է, պետք է փաստական հիմքի վրա անենք այդ ամենը:
Բնակիչ.
- Եթե «ELARD»-ը բացասական եզրակացություն տա, փակելո՞ւ եք:
Նիկոլ Փաշինյան.
- Եթե «ELARD»-ը տալիս է բացասական եզրակացություն, և դրանք հիմնավորվում են՝ այո: Եթե մենք հիմնավորում ենք, որ կարողանում ենք առանց անկառավարելի ռիսկերի շահագործել՝ շահագործում ենք, եթե չենք կարողանում՝ չենք շահագործում: Իմ ասածը հետևյալն է՝ «ELARD»-ի փաստարկներին «Լիդիանը» բերել է հափաստարկներ, որոնք չեն հերքվել: «Լիդիանը» նույնիսկ սխալներ է գտել «ELARD»-ի տված եզրակացությունների մեջ: Ես հարցին պատասխանում եմ ուղիղ՝ եթե կան բնապահպանական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, չի աշխատի այդ հանքը: Եթե կան երաշխիքներ, որ այդ բնապահպանական ռիսկերը կառավարելի են՝ պիտի աշխատի հանքը:
Բնակիչ.
- Ամուլսարը սար է մնալու:
Նիկոլ Փաշինյան.
- Պետքը կամ պետք չին էլ կորոշվի միայն փաստարկների հիման վրա: …. Ես ունեմ մի հարց, եթե ես պետք է կրեմ պատասխանատվություն, ապա պետք է խորանամ մինչև վերջ:
ինձ պետք է մասնագիտական, վստահելի եզրակացություն: Մասնագիտական վստահելի բանավեճ: Ես մասնագետ չեմ, բայց երբ երկու մասնագետ նստում, բանավիճում են, ես կարողանում եմ հասկանալ, թե իրենցից ով է ճիշտ խոսում, ով սխալ: «ELARD»-ի հետ էլ եմ խոսել, «Լիդիանի» հետ էլ: Իրար դեմ նստել ենք, խոսել: Ասել, որ «ELARD»-ի ասածները փաստարկված չեն, սխալ է: Բայց ասել, որ «Լիդիանի» ասածները փաստարկված չեն, կրկին սխալ է, որովհետև այն ռիսկերը, որի մասին «ELARD»-ը ներկայացրել է, «Լիդիանն» ասում է՝ սա մեր պլանն է: «ELARD»-ի ասածի մեջ ասում են, թե ոչ մի նորություն չկա, մենք՝ ինքներս ենք այդ ամենը կանխատեսել և պլանավորել ենք ռիսկերը կանխատեսել 1,2,3,4 քայլերով:
Բնակիչ.
- Բա այդքան փողը տվիք «ELARD»-ին:
Նիկոլ Փաշինյան.
- Այդքան փողը տվեցինք, որպեսզի ճշմարտության հետևից գնանք: Հիմա երկրորդ անգամ կգան: Սկայպ-կոնֆերանս եղավ: Քննչական էլ իր հարցերն ունի: Հիմա կգան, կհարցաքննեն:
Բնակիչ.
-Ջերմուկ քաղաքը որպես կուրորտ...Գնդեվազը, Ջերմուկն ու հանքավայրն իրար հետ կարո՞ղ են համատեղվել:
Նիկոլ Փաշինյան.
- Ես այդ հարցի պատասխանն եմ ցանկանում ստանալ:
Մարտ 12, 2020 at 09:59