Արդարադատության նախարարությունը խուսափեց «S.O.S Սևան» նախաձեռնության առաջարկությունները քննարկելուց

Արդարադատության նախարարությունը խուսափեց «S.O.S Սևան» նախաձեռնության առաջարկությունները քննարկելուց

ԷկոԼուր

Արդարադատության նախարարությունը խուսափեց հանդիպել «S.O.S Սևան» նախաձեռնության անդամների հետ և քննարկել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան պատասխանատվության ենթարկել Սևանա լճի վերաբերյալ հակաօրենսդրական որոշումներ կայացրած պաշտոնյաներին: Նախարար Արտակ Զեյնալյանին ուղղված «S.O.S Սևան» նախաձեռնության նամակը հասցեագրվել է բնապահպանության նախարարությանը:

«Ի պատասխան Ձեր` 2018 թվականի օգոստոսի 21-ի գրության՝ հայտնում եմ, որ գրությամբ բարձրացված հարցերը դուրս են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասություններից: Ուստի այն վերահասցեագրվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն», - հակիրճ ասված է արդարադատության նախարարության պատասխան նամակում:

 

Օգոստոս 31, 2018 at 18:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր