ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպություններ դիմում են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀ Ազգային Ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Սամվել Բալասանյանին` արտահայտելով իրենց մտահոգությունը «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության կայացրած որոշման առնչությամբ:
ՀԿ-ների հայտարարության մեջ ասված է. «Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպություններն ու բնակչությունը իրենց խորը մտահոգությունն են հայտնում «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության կայացրած որոշման առնչությամբ:
Սևանից բնական թույլատրելի հոսքն ընդամենը 60մլն խմ է: Առանց այն էլ, 2012թ. համար Սևանա լճից նախատեսված էր 169մլն խմ բացթողում, որը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված թույլատրելի առավելագույն 170 մլն խմ-ից պակաս է ընդամենը 1մլն խմ-ով:
Նախորդ տարիներին, բացի 2008թ., երբ ՀՀ Ազգային Ժողովը աննախադեպ որոշում ընդունեց «Սեւանա լճի էկոհմակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ հաստատելով 303 միլիոն խմ ծավալը, Ջրային տնտեսության պետական կոմիտեն կարողացել է ոռգման ջրի անհրաժեշտ քանակ ապահովել Օրենքի սահմանված առավելագույն չափաքանակը չգերազանցելու պարագայում: Ընդ որում, 2012թ. Ապարանի և Ազատի ջրամբարների լցվածությունը 2009թ.–ի համեմատ, երբ Սևանից բացթողումները կատարվել են օրենքի սահմաններում, պակաս է ընդամենը 4.32 մլն խմ-ով, ուստի ևս 150մլն խմ ջրի բացթողումը Սևանա լճից չունի պատշաճ հիմնավորում:
Հաշվի առնելով հարցի վերաբերյալ Բնապահպանության նախարարության բացասական եզրակացությունը և բնապահպանների կարծիքը՝ համարում ենք, որ ևս 150 մլն խմ ջրի բացթողումը Սևանա լճի էկոհամակարգի համար բարձր ռիսկայնություն ունի, ուստի աննպատակահարմար ենք համարում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումն ու ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում չընդունել կառավարության առաջարկը և «Սևանա լճի մասին» ու «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքները թողնել անփոփոխ:
Ճիշտ է, վերջին տարիներին հաջողվել է Սևանի մակարդակը բարձրացնել մոտ 1մ-ով: Եվ եթե անգամ լճի մակարդակը նախատեսվածից ավել է բարձրացել, ապա դա եղել է միայն եղանակային պայմանների շնորհիվ (նկատենք, որ Արփա-Սևան թունելը չի գործում), և ոչ մի երաշխիք չկա, որ առաջիկա տարիներին մեզ ծանր երաշտներ չեն սպառնում: Չմոռանանք, որ Սևանը տարածաշրջանի խմելու ջրի ամենամեծ շտեմարանն է, և մենք իրավունք չունենք վատնել Աստծո կողմից մեզ տրված պարգևը, որը մոտ ապագայում կարող է դառնալ մեր երկրի փրկության ու բարգավաճման միակ հույսը: Հույս ունենք, որ նորընտիր ԱԺ-ն իր գործունեությունը չի սկսի հանրային շահերին հակասող օրենքների ընդունմամբ, և մեր երկրում ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսին է Սևանի հիմնախնդիրը, անլուրջ և կողմնակալ վերաբերմունք չի արձանագրվի:
1. «ԲԼԵՋԱՆ» ՀԿ Լիաննա Ասոյան
2. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ Սաթիկ Բադեյան
3. Ա. Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության
հայկական կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղ Լուսինե Թոփլաղալցյան
4. «Գեղարքունիքի մարդու իրավունքների
պաշտպանության կենտրոն» ՀԿ Սոնա Խաչիկյան
5. Մարտունու «Տաթև» մարզամշակութային և
Ձեռնարվեստի ՀԿ Տաթևիկ Գրիգորյան
6. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Անահիտ Գևորգյան
7. Գավառի Օրհուս կենտրոն Մարինե Մազմանյան
8. Լրագրողների «Աժդահակ» ասոցացիա ՀԿ Վահագն Դաբաղյան
9. «Գալակսի» սոցիալական, բնապահպանական ՀԿ Սիլվա Սևանյան
10. Վարդենիսի «Ձգտում» ՀԿ Զասուլ Հակոբյան
11. «Գեղամա» երիտասարդական տարածքային
Ասոցացիա ՀԿ Վահան Դավթյան
12. Գավառի «Բիզնես կենտրոն» ՀԿ Անահիտ Շահզադյան
13. Ճամբարակի համայնքային խորհուրդ ՀԿ Իրինա Աթաբեկյան
14. «Արեգունի» ՀԿ Գայանե Խաչատրյան
15. «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ Իրինա Հովհաննիսյան
16. «Համազարկ» ՀԿ Աշոտ Սահակյան
17. Երտասարդ իրավաբանների ասոցացիայի
Գեղարքունիքի մասնաչյուղ Նելլի Հայրապետյան
18. «Բարի հույս» սոցիալական, հաշմանդամ երեխաների
Առողջության աջակցության ՀԿ Մնացական Սարգսյան
19. «Արժանապատիվ սերունդ» սոցիալական ՀԿ Ժաննա Ղուլոյան
20. Մանկուց հաշմանդամների մայրերի խորհուրդ Նարինե Թոռչյան»:
Հունիս 19, 2012 at 18:39