ԷկոԼուր
Բնապահպան ակտիվիստ՝ Արմեն Դանիելյան
Հնարավոր է էկոհամակարգը դիտել` որպես պետության կապիտալի ձևերից մեկը: Սույն տրամաբանությամբ բնական կապիտալի պաշարը որոշում է էկոլոգիական ծառայությունների քանակը, որը կարող է ստանալ պետությունը: Պետությունը, այլ ոչ առյուծի բաժին ունեցող անհատները, գյուղերն ու համայնքները այլ ոչ օտարերկրացի ներդրողները: Էկոհամակարգային կապիտալը ունի որոշակի առավելություններ ֆիզիկական կապիտալի համեմատ, քանի որ դրա խելամիտ կառավարման դեպքում այն ձգտում է վերականգնվելուն: Սակայն ոչ արդունավետ օգտագործման արդյունքում բնական կապիտալը կորցնում է իր ապագա արտադրական կարողությունները: Կարծում եմ, սույն խնդրի համար Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների անխնա օգտագործման օրինակը բավական է նշել և որի պատճառով արդեն իսկ Սևանն է կանգնած վտանգի առջև: Ընդհանուր առմամբ, «էկոհամակարգային ծառայություններ» տերմինը չունալով կոնկրետ սահմանում՝ նշանակում է օգուտներ, որոնք մարդիկ ստանում են էկոհամակարգերից, դրանք ներառում են բազմապիսի ծառայություններ, ինչպիսիք են` սնունդը, ջուրը, փայտանյութը և այլ ծառայություններ, որոնք ազդում են կլիմայի փոփոխության, հեղեղումների, վարակների, ջրի որակի և մարդու առողջության վրա: Հասարակության հատկապես գյուղական համայնքներում բարեկեցության աստիճանը սերտորեն կապված է էկոհամակարգային ծառայությունների պատշաճ օգտագործումից: Բավական է մտաբերել Թուխմանուկի հանքավայրի վերաբերյալ Մելիքգյուղացիների մտահոգությունները և պարզ է դարնում, որ օգուտների տեղը տվյալ համայնքի բնակիչները վնասներ կրել գյուղատնտեսության ոլորտում: Ստացվում է, մի խումբ մարդիկ հարստանում են գյուղացիների առողջության և տվյալ համայնքի գյուղատնտեսության հաշվին: Էկոհամակարգերը կարելի է դիտարկել որպես արժեքներ և հատկապես այն մասին, թե որքան կարևոր են էկոհամակարգային ծառայությունները մարդականց համար և ինչ արժեն դրանք։ Արդյոˆք Հայաստանի նման փոքր պետության սահմաններում մարդու առողջության հաշվին կարելի է հանքարդյունաբերությունը շարունակել ճանաչել որպես գերական ճյուղ: Արդյոˆք արդյունահանված հանքահումքի մեջ հաշվարկված է մեր էկոհամակարգին պատճառված վնասներն ու իրականացվում են համապատասխան վերականգնողական աշխատանքներ: Կրկին բավական է հիշել Մելիք գյուղի համայնքը և Թուխմանուկի հանքավայրը և ամեն ինչ պարզ է դառնում: Մի կազմակերպություն, որը նույնիսկ չարամտորեն խուսափել է հարկեր վճարել և որի նկատմամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել: Այսպիսով, դեմ ենք բնական ռեսուրսների անխնա օգտագործմանը:
Մարտ 27, 2014 at 13:05