ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը Վայոց ձորի ծառահատումների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը Վայոց ձորի ծառահատումների վերաբերյալ

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Հերմոն վարչական տարածքում` Եղեգիս գետի հարեւանությամբ իրականացված ծառահատումների վերաբերյալ ԷկոԼուրը ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը: Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 17-ին` Եղեգիս գետի հարևանությամբ, ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց հարյուրավոր հատված ծառերի կոճղեր, ինչի համար հարցում ուղարկեց ՀՀ բնապահպանության նախարարություն: Նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանի պատասխան նամակում ասված է. «Վայոց ձորի մարզի Հերմոն վարչական տարածքում գտնվող հողակտորը, որտեղ կատարվել են ծառահատումները, սեփականության իրավունքով պատկանում է Արմեն Սարգսյանին:

Սեփականաշնորհումից հետո  (2004թ.) այդ տարածքում տնկվել են կանադական բարդու տնկիներ` հետագայում հատելու նպատակով: Հատվել են միայն բարդի տեսակի ծառեր 2014թ. սեպտեմբերից  մինչ այժմ: Հատված ծառերը Եղեգիս գետի պաշտպանիչ գոտում չեն»:

Նոյեմբեր 02, 2015 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր