ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը, ով նշանակվել է Ամուլսարի նախագծի վերաբերյալ աշխատանքային խմբի ղեկավար, չբացառեց, որ Ջերմուկում կկազմակերպվեն հասարակական լսումներ: «ԷկոԼուր»-ի հարցին ի պատասխան նա ասաց. «Մենք ծանոթ ենք Ջերմուկ քաղաքի ավագանու նամակին: Բայց եթե պետք են նաեւ հասարակական լսումներ, ապա կլինեն»: Հիշեցնենք, «Գեոթիմ» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը մայիսի 31-ին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ նշեց, որ նախարարության իրավասությունն է ազդակիր համայնքները որոշելը, եւ Ջերմուկը չի ներառվել այդ համայնքների մեջ:
Իրավաբանն ասաց, որ ընկերությունը, օրենքի համաձայն, արդեն հասարակական լսումներ անցկացրել է այն համայնքներում, որոնք մտել են հանքավայրի ազդեցության գոտու մեջ, եւ որ նախարարությունն իրավասություն չունի Ջերմուկում հասարակական լսումներ իրականացնել, քանի որ դա օրենքով նախատեսված չէ:
Հունիս 07, 2012 at 14:10