ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ › Երկխոսություն պաշտոնյաների հետ ›
ՀՀ կառավարության N 627–Ն որոշմամբ մտահոգ քաղաքացիները ցանկանում են հանդիպել Հայաստանում Գերմանիայի դեսպանին

ԷկոԼուր
ՀՀ կառավարության N 627–Ն որոշմամբ մտահոգ հասարակայնությունը ցանկանում է հանդիպել Հայաստանում Գերմանիայի դեսպանին: Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին ուղղված բաց նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթ,
Գնահատում ենք, որ Սյունիքի մարզի Քաջարանի և մյուս հինգ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն եք հայտնել և այդ ուղղությամբ քայլեր եք ձեռնարակել: Ուրախ կլինենք կրկին հանդիպել Ձեզ հետ, քննարկել վերջին նորությունները, Ձեր ներկա դիրքորոշումը և խնդրի լուծման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Խնդրում ենք տեղեկացնել, թե երբ հնարավոր կլինի կազմակերպել մեր հաջորդ հանդիպումը»:
Հասարակայնության անունից նամակը ստորագրել է «Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը