ԷկոԼուր
«SOS Ամուլսար» նախաձեռնությունն անհիմն է համարում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) Բողոքների դիտարկման գրասենյակի (PCM) որոշումը` հետագայում չդիտարկել նախաձեռնության բողոքը` կապված “Lydian International ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման հետ: EBRD-ի PCM-ի մերժումը հիմնված է նրա վրա, որ բանկը, ընկերության հետ պայմանագրի համաձայն, գումարներն ուղղում է մինչեւ հանքի շահագործումը իրականացվող գործունեությանը, իսկ բողոքը վերաբերում է Ամուլսարի շահագործման արդյունքում հնարավոր հետեւանքներին:
EBRD-ն Lydian International ընկերության բաժնետեր է: Գումարը փոխադարձ փոխարինելի է: Երբ ընկերությունը միջոցներ է ստանում գործունեության մի տեսակի համար, նա կարող է վերաբաշխել իր ֆինանսական միջոցները այլ գործունեության ֆինանսավորման համար:
EBRD-ի PCM-ին ուղղված «SOS Ամուլսար» նախաձեռնության նամակում ասված է.
«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Բողոքների դիտարկման գրասենյակի հարգելի ներկայացուցիչներ,
մենք` Հայաստանի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներս, (SOS Ամուլսար) բողոք ենք ներկայացրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Բողոքների դիտարկման գրասենյակ (РСМ EBRD) «Lydian International» ընկերության կողմից Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրի առնչությամբ EBRD-ի վարած քաղաքականության եւ գործողությունների վերաբերյալ:
Մենք ստիպված ենք արտահայտել մեր մտահոգությունը բողոքի հիմնավորման վերաբերյալ ձեր կողմից ուղարկված որոշման կապակցությամբ եւ կարծում ենք, որ ձեր հիմնավորումը չի համապատասխանում PCM-ի (RоP) գործընթացներին եւ ներկայացնում է մտահոգիչ շեղում Դիմողների բողոքից: Ավելի ստույգ, PCM-ը, որպեսզի ապացուցի, որ բողոքները իրավունք չունեն ստուգվելու հաստատված նորմերի համապատասխանության տեսակետից, ըստ էության չի հիմնվում պատշաճ փաստարկների վրա: Իրավական սխալից խուսափելու համար մենք կցանկանայինք կոչ անել EBRD-ի տնօրեններին, որպեսզի PCM-ը կրկին ընթացք տար բողոքին եւ վերանայեր իր դիրքորոշումը:
Այսպես, մեզ ներկայացված գնահատականում միավորված են Ամուլսարի վերաբերյալ երկու տարբեր բողոքներ: Առաջին բողոքը SOS Ամուլսար նախաձեռնության կողմից է, (գրանցումը РСМ-ում` 29.07.2014), երկրորդը` Գնդեվազ գյուղի բնակիչների կողմից (գրանցումը РСМ-ում` 29.10.2014): Բողոքները իրենց բովանդակությամբ տարբեր են: SOS Ամուլսար նախաձեռնության բողոքը վերաբերում է Հայաստանի շրջակա միջավայրի համար գլոբալ ռիսկերին, նրանում թվարկված են ազգային եւ միջազգային բնապահպանական օրենսդրության խախտումները: Բողոքը հիմնված է 2011-2014թթ. Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հասարակական մոնիտորինգի ընթացքում ներկայացված փորձագիտական եզրակացությունների վրա:
Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը վերաբերում է գյուղի համար կոնկրետ ռիսկերին, որտեղ «Lydian International» ընկերությունը պատրաստվում է կառուցել ցիանային ֆաբրիկա, եւ որտեղ հավաքվելու են տոքսիկ թափոններ:
РСМ-ի Գնահատողնեը անտեսել են այն փաստը, որ այն ժամանակահատվածում, երբ անցկացվել է բողոքների գնահատումը, «Lydian International» ընկերությունը մտել է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության փուլ: Փորձաքնության ընթացքում արձանագրվեցին` ա) ազգային օրենսդրության եւ որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության մասնակցության, շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության տրամադրման մասին Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտումներ, բ)հնչեցին հայտարարություններ բնակիչների նկատմամբ ճնշումների եւ խաբելու մասին, գ) եղան ակտիվիստներին
Ճնշելու փորձեր, հանրային քննարկումներին մասնակցելու սահմանափակումներ ոստիկանության օգնությամբ, դ) անցկացվեցին բողոքի ակցիաներ Գնդեվազ գյուղում եւ Երեւան քաղաքում: Այս բոլոր գործողությունները լուսաբանվել են մամուլում եւ դարձել են հրապարակային:
Այս կապակցությամբ S.O.S Ամուլսար նախաձեռնությունը EBRD-ի РСМ-ին ուղղեց լրացուցիչ նյութեր եւ տեսանյութեր խախտումների մասին: EBRD-ի РСМ-ին ուղղած նախաձեռնության 19.11.2014թ-ի նամակում նշված է. «Հասարակական լսումների ժամանակ տեղի ունեցող միջադեպերի մասին մանրակրկիտ պատկերացում կազմելու համար մենք տրամադրում ենք ձեզ տեսանյութեր եւ նյութեր` արված օգոստոսի 25-ին եւ հոկտեմբերի 30-ին:
http://ecolur.org/en/news/amulsar/attempt-to-legalize-amulsar-project-failed-photo/6733/,
http://ecolur.org/en/news/amulsar/statement-of-the-civil-initiative-sos-amulsar/6731/,
http://ecolur.org/en/news/amulsar/minister-karen-tchshmarityan-mining-and-amulsar-project/6635/,
http://ecolur.org/en/news/amulsar/environmental-expertise-must-turn-down-amulsar-project/6620/,
http://ecolur.org/en/news/amulsar/amulsar-passions-transferred-to-yerevan/6530/,
http://ecolur.org/en/news/amulsar/why-did-gndevaz-villagers-get-angry/6526/,
http://ecolur.org/en/news/amulsar/scandal-at-public-hearings-of-amulsar-project/6520/»:
Սակայն EBRD-ի РСМ-ի գնահատականում ոչ մի հիշատակում չկա այդ գործընթացների մասին այն դեպքում, որ Գնահատողները հրաժարվեցին այցելել Ամուլսարի նախագծի իրականացման վայր եւ հանդիպել Դիմողների հետ եւ նշեցին, որ հիմնվել են միայն EBRD-ի ղեկավարության եւ «Lydian International» ընկերության տրամադրած տեղեկատվության վրա:
Մենք տագնապալի ենք համարում Գնահատողների այս դիրքորոշումը Ամուլսարի նախագծի բնապահպանական փորձաքննության նկատմամբ, քանի որ փորձաքննության եզրակացությունը համարվում է Ամուլսարի նախագծի իրականացման գլխավոր թույլատրող փաստաթուղթը, եւ առանց դրա որեւէ գործունեություն հնարավոր չէ:
Մտահոգություն ենք հայտնում նաեւ PCM (RoP) գործընթացներին գնահատականի անհամապատասխանության կապակցությամբ:
РСМ-ի նոր RoP-ը ուժի մեջ է մտել 2014թ-ի նոյեմբերի 7-ին եւ պետք է կիրառվի բոլոր բողոքների նկատմամբ, որոնք գրանցվել են այդ ժամանակ կամ դրանից հետո: «Lydian International» ընկերությունում EBRD-ի ներդրումների կապակցությամբ բնակիչների երկրորդ բողոքը գրանցվել է 2014թ-ի նոյեմբերի 7-ին, եւ, հետեւաբար, Գնդեվազի բնակիչների բողոքը պետք է անցնի RoP-ի գործընթացով, որը ներկայումս ուժի մեջ է:
RoP-ի 24 կետում ամրագրված է, որ Համապատասխանության գնահատականը «նախնական գործընթաց է», որում «Գնահատողները չպետք է դատեն բողոքում նշված վաստակների եւ մերկախոսության մասին եւ չպետք է իրենց վճիռը կայացնեն բողոքի ճշմարտացիության եւ ճշտության վերաբերյալ»: Փոխարենը Գնահատականում Գնահատողները պետք է որոշեին, թե արդյոք պահպանվել են 25-28 կետերում շարադրված կրիտերիաները, թե` ոչ: Խնդիրների լուծման միջոցառումները (PSI) ներառում են, որ Դիմողները գտնվում են տուժած շրջանում եւ բարձրացնում են հարցեր, որոնք առնչվում են EBRD-ի քաղաքականության հետ: Այս դեպքում Գնահատողները պետք է որոշեին, թե արդյոք PSI-ն օգտակար գործընթաց է վեճի լուծման համար: Համապատասխանությունը (CR) ստուգելու իրավունք ստանալու համար բողոքը պետք է ներկայացվի 24 ամսվա ընթացքում` նախագծում բանկի մասնակցության դադարեցման ժամկետից հետո, եւ կարող է վերաբերել EBRD-ի Համապատասխանության Քաղաքականությանը: Բացի այդ, Գնահատողները պետք է ավելի շատ զբաղվեին որոշելով, թե որքանով է բողոքն առնչվում գործողություններին կամ անգործությանը, որոնք առնչվում են EBRD-ի Պատասխանատվության քաղաքականությանը, այլ ոչ թե զբաղվեին EBRD-ի համապատասխան դիրեկտիվ փաստաթղթի աննշան տեխնիկական խախտումներով:
Բողոքները վերաբերում են Հայաստանում «Lydian International» ընկերության ներկայացրած ծրագրի էկոլոգիական եւ սոցիալական հետեւանքներին: Այս մասին Գնահատականում ասված է, որ երկու բողոքներում մտահոգվածություն կա նախագծի էկոլոգիական եւ սոցիալական գնահատականի համապատասխանության կապակցությամբ, ինչը կարող է առնչվել բանկի անկարողության հետ` ապահովելու Շահագործման թիվ 1 պահանջը:
Անվիճելի է, որ EBRD-ն «Lydian» ընկերության ներդրողն է, եւ եթե բանկը ընկերությունում ներդրումներ չունենար, ապա բողոքն էլ չէր գրանցվի: RоP-ի 12 կետը հաստատում է, որ որպեսզի բողոքը գրանցվի, այն պետք է «վերաբերվի նախագծի, որի ֆինանասվորման հարցում բանկը շահագրգռված է»: Այս դեպքում РSI-ի գործընթացը վերաբերում է կամ Խորհրդի կողմից ֆինանսավորման համար արդեն հաստատված նախագծին, կամ այնպիսի մարմնի, որին լիազորություններ են տրված, որպեսզի տրամադրի համաձայնություն նման նախագծի ֆինանսավորան համար» (СР գործընթացի դեպքում):
Բողքարկվում է ոչ թե այն, որ EBRD-ն ներդրումներ է կատարել Lydian-ում, այլ ավելի շուտ այդ ներդրումների շրջանակները: Գնահատողները որոշում են, որ քանի որ EBRD-ն ֆինանսավորում է տրամադրում միայն Ամուլսարի նախագծի հետախուզման փուլում, ապա բողոքի նկատմամբ իրավաչափ չէ կիրառել РСМ-ի գործընթացներ, քանի որ նրանում արտացոլված չեն երկրաբանահետախուզական աշխատանքների փուլի ազդեցությունը, այլ արտացոլված են հանքավայրի շահագործման արդյունքում էկոլոգիական եւ սոցիալական հետեւանքի կապակցությամբ մտահոգություններ: Այս փաստարկը անվավեր է ստորեւ շարադրված պատճառներով:
Նախագծի սահմանների, ծավալի եւ ազդեցության որոշումը զարգացման Ֆինանսական ինստիտուտների մեխանիզմներին ուղղված բողոքների ամենավիճելի հարցերից է: էկոլոգիական գնահատականի մասին օրենքներում այս հարցը հայտնի է որպես սեգմենտացիա:
Խոսքն այն մասին է, որ բանկերը սխալ են տալիս նախագծի շրջանակների բնութագիրը նրա համար, որպեսզի խուսափեն էկոլոգիական եւ սոցիալական բոլոր հետեւանքների պատասխանատվություններից:
Կարեւորագույն հարց բողոքներում` արդյոք EBRD—ն պատշաճ կերպով որոշել է այդ նախագծի սահմանները: Այն, որ Դիմողներն այդ մասին բողոքում բացահայտ չեն ասում, չպետք է խոչընդոտի PCM-ին ընդունել այդ բողոքը: Դիմողները պարտավոր չեն հայտնաբերել բարդ իրավական փաստարկներ, կամ ունենալ իրավաբանական խորհրդատվություն նրա համար, որպեսզի բողոք ներկայացնեն բողոքների դիտարկման մինչ դատական մեխանիզմի շրջանակներում (NJGM):
Կան շատ լավ փաստարկներ Դիմողների փաստարկների օգտին: Այս դեպքում Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենը հայտնաբերեց, որ նախագծի դասակարգումները եւ, հետեւաբար, էկոլոգիական եւ սոցիալական գնահատականի շրջանակները պետք է որոշվեն հանքավայրի նախատեսվող շահագործման մասշտաբի հիման վրա եւ նախագծի հնարավոր զարգացման վրա:
Սա հատկապես արդիական է, երբ բանկը ներդրումներ է կատարում նախագծի բաժնետիրական կապիտալում, ինչը փաստ է EBRD-ի դեպքում: Գումարը փոխադարձ փոխարինելի է: Երբ ընկերությունը միջոցներ է ստանում գործունեության մի տեսակի համար, նա կարող է վերաբաշխել իր սեփական միջոցները այլ գործունեության ֆինանսավորման համար:
Այդպիսով, ընկերության հետ համաձայնությունը, որ EBRD-ի ներդրումների օգտագործումը սահմանափակվում է միայն գործունեության մի տեսակով, չի արգելում ընկերությանը ուղղել լրացուցիչ ներդրումները գործունեության մեջ համապատասխան հետեւանքներով:
Անկախ նրանից, թե Գնահատողների համար համոզիչ փաստարկ է այն, որ նախագծում պետք է գնահատված լինի հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցությունը, ապա անկասկած այդ փաստարկը բերված է ըստ էության:
Անհրաժեշտ է բողոքում նշված իրավիճակի ամբողջական նկարագիրը, որպեսզի որոշման գալ տվյալ դեպքում EBRD-ի կողմից նախագծի շրջանակների որոշման ճշտության հարցում:
Այդպիսով, անտեղին էր տվյալ որոշումն ընդունել բողոքի հիմնավորվածության գնահատականի շրջանակներում եւ նման կերպ որոշել, որ բողոքը մերժվում է:
Քանի որ EAR-ը չի ներառում է իր մեջ որեւէ այլ տեղեկատվություն, որը կներկայացներ, որ բողոքը չի պատասխանում 25-28 կետերի պահանջներին եւ հանձնարարականներին, ապա ամենաքիչը բողոքներին պետք է տրվեր համապատասխանության ստուգման իրավունք:
Բողոքի նկատմաբ սխալ որոշման ընդունման ընդունելիության պարագայում տագնապ է առաջացնում այն, որ EAR-ը նաեւ մեկուսանում է Դիմողներից: PCM ձևաչափի նման ոչ դատական պրակտիկաներում որպես կանոն դիմողները տեղի համայնքների բնակիչներ են: Նրանք կարող են իրավաբան չլինել: Խնդիրների լուծման հասկացողության եւ պատասխանատվության բեռը դրված է զարգազման միջազգային ինստիտուտների եւ նրանց մեխանիզմների վրա: Չնայած դրան` Գնահատողները նույն ոճով անբարեհաճ տոնով բազմիցս նշում են, որ Դիմողները չկարողացան հստակ ձեւակերպել, թե ինչ գործառույթներ են նրանք ակնկալում PCM-ից: Համենայն դեպս, RoP-ի 18 կետը ասում է, որ գրանցումից հետո հենց PCM-ը պետք է դիմողների հետ ճշտի, թե ինչ գործողություններ են նրանք նախընտրում` PSI,CR կամ երկուսը միասին: Իսկ եթե այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, ապա դա ցույց է տալիս PCM-ի, այլ ոչ թե Դիմողների անկարողությունը: Բացի այդ, նրանց համար, ովքեր լավ ծանոթ են միջազգային զարգացման ինստիտուտներին, նրանց ընդունած քաղաքականությանը, անհավանական է թվում, որ նախագծի ազդեցության գոտին կարող է իր մեջ ընդգրկել ամբողջ երկրի տարածքը (ինչպես դրա մասին ասվում է բողոքի մեջ): Սակայն ընդունելով հարցադրումը այս փաստարկով, պարզ է դառնում, որ Դիմողներն անհանգստացած են նախագծի սահմանների որոշման համապատասխանության հարցում: Սա նույնպես պատասխանատվությունը դնում է PCM-ի վրա` հասկանալ դիմողների խնդիրները եւ նրանց պատասխանատվության չկանչել իրավական վերլուծության համար»:
Մարտ 06, 2015 at 17:45