Իսկ ի՞նչ կասի Սեւանի հանձնաժողովը

Իսկ ի՞նչ կասի Սեւանի հանձնաժողովը

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 7-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին: Դիմումում նշված է.

 «Հարգարժան պարոն Վլադիմիր Մովսիսյան,

սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեն մտադրություն հայտնեց ոռոգման կարիքների համար հանդես գալ Սեւանից ջրի բացթողումը 2012թ-ին մինչեւ 320 միլիոն խմ դարձնելու առաջարկով` հիմնավորելով դա նրանով, որ մեր ջրամբարներում նախորդ տարիների համեմատ պակասել են ջրի պաշարները:

Հաշվի առնելով լճի մակարդակի անընդմեջ բարձրացման ռեժիմի խախտման եւ կտրուկ տատանումների հետ  կապված Սեւանա լճի համար բարձր էկոլոգիական ռիսկերը` խնդրում ենք Ձեզ եւ Ձեր գլխավորած հանձնաժողովներին այս հարցի կապակցությամբ մասնագիտական կարծիք հայտնել:  Նաեւ խնդրում ենք Ձեր պատասխանը հիմնավորել «Սեւանա լճի էկոհմակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, որում Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչեւ 170 միլիոն խմ»:

Հունիս 07, 2012 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր