Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Հայաստանի ընդերքը պայթեցնելու համար կներկրվի 18 հազար հատ կրակեր տիպի պայթուցիկ եւ դետոնատոր պարկուճ

18,000 Pieces of Cracker Explosives and Detonator Capsules to Be Imported to Explode Soil in Armenia
14:21 Օգոստոս 15, 2012

ԷկոԼուր

Մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան կներկրվի 10 000 հատ ռոկ կրակեր տիպի պայթուցիկ եւ 8000 հատ դետոնատոր պարկուճ: Պայթուցիկներն օգտագործվելու են ընդերքօգտագործման նպատակներով: Դրանք Հայաստան պետք է ներկրի «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Ընկերությանը պայթուցիկներ ներմուծելու թույլտվության մասին որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարությանն է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կքննարկվի գործադիրի օգոստոսի 16-ի նիստում:

Պայթուցիկների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը կիրականացնեն ՀՀ բնապահպանության,  առողջապահության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:


Մեկնաբանություններ: (4)

  • Վազգեն | 16:53 Հոկտեմբեր 02, 2012:
    Որպես «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն տեղեկացնեմ, որ Ռոկ Կրակեր-ի պարկուճները և նրա դետոնատորները չեն օգտագործվում ընդերքի պայթեցման համար, այլ շենքերի հիմքը քանդելու: Այս պայթուցիկ նյութ հանդիսանում է ամենա անվնասներից մեկը. նրանով հնարավոր է պայթյուն կատարել բնակեցված շենքի նկուղում, խիտ բնակեցված տարածքներում, շենքերի հիմքերի կողքին: Պայթյունը տեղի է ունենքւմ հիդրավլիկ հարվածային ալիքի տեսքով` ջրածնի ընդարձակման շնորհիվ, և չի ուղեկցվում ցնցումով: Այս պայթուցիկ նյութով քանդվել է Ստեփանակերտի թ. 11 դպրոցի հիմքը, Շուշիի նոր ջրագիծը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անմիջական հարևանությամբ, և ճանապարհը ոչ մի վայրկյան չի փակվել, Արաբկիր թաղամասի մի քանի բարձրահարկ շենքի հիմք, Կոմիտասի պող. գովազդային վահանակի հիմք, Վանաձոր-Ալավերդի մայրուղու վերևում պայթեցվել է հսկա ժայռային զանգվածը և այլն:
    Ռոկ Կրակեր պայթուցիկ նյութը տասնյակ անգամ ավելի անվտանգ է քան մնացած պայթուցիկները, սակայն մնում է պայթուցիկ, ուստի և կառավարության մակարդակի որոշում անհրաժեշտ է:
  • самвел | 18:25 Օգոստոս 17, 2012:
    Алюминиевая пыль, ка энергетическая добавка к ВВ увеличивает их чувствительность и в зависимости от вида применяемой взрывчатки может составлять 4-8%. В аммоналах достигает до 40%. Вообще пыль любой взрывчатки опасна для здоровья. При зарядке скважин или шпуров рабочие пользуются индивидуальными средствами защиты( перчатками и респираторами). После работы с алюминиевосодержащими ВВ( аммонит скальный №1) без надлежащей защиты возникают сильные головные боли.
    Вполне возможно, что проект правительственного решения готовил некомпетентный чиновник и ввел вас в заблуждение. Не думаю, что для ввоза пиротехнических средств нужно разрешение на таком высоком уровне.
    В любом случае после заседания правительства все должно проясниться!
  • EcoLur | 15:52 Օգոստոս 16, 2012:
    Спасибо за Ваше разъяснение, нам также непонятно, почему в проекте правительственного решения (откуда взята информация) нет ничего ни о весе, ни о составе ВВ, в том случае, когда по нашим данным, в некоторых ВВ используется, например, алюминиевая пыль, что увеличивает риски для ОС
  • самвел | 21:40 Օգոստոս 15, 2012:
    Взрывпакеты на взрывных работах на рудниках не используются, Это пиротехническое устройство, имитирующее взрыв и действительно их количество измеряются в штуках. А вот количество взрывчатых веществ(ВВ), применяемых в горнорудной или иной
    промышленности при проведении взрывных работ принято измерять в весовых единицах.

Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր