EBRD-ի՝ Թուրքիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի գծով տնօրենը լքեց նիստերի դահլիճը Ադրբեջանում քաղբանտարկյալների պաշտպանությանը նվիրված ելույթի պատճառով

EBRD-ի՝ Թուրքիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի գծով տնօրենը լքեց նիստերի դահլիճը Ադրբեջանում քաղբանտարկյալների պաշտպանությանը նվիրված ելույթի պատճառով

ԷկոԼուր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Տնօրենների խորհրդի անդամ (Directors of EBRD) Էվրեն Դիլեկլին (Evren Dilekli), ով EBRD-ի՝ Թուրքիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի գծով տնօրենն է, լքեց նիստերի դահլիճը, որտեղ անցկացվում էր հասարակական կազմակերպությունների հանդիպումը EBRD-ի տնօրենների հետ: Պատճառը՝ հասարակության ներկայացուցիչների ելույթն էր ի պաշտպանություն Ադրբեջանում քաղբանտարկյալների: Հանդիպումը կազմակերպված էր EBRD-ի տարեկան ժողովի շրջանակներում Թբիլիսիում:

CEE Bankwatch Network միջազգային ցանցը արդյունաբերությանը նվիրված հատուկ նիստի ժամանակ, Տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ և EBRD-ի նախագահ Սումա Չակրաբարթիի (Suma Chakrabarti) հետ հանդիպման ժամանակ երեք անգամ հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների ՝ կոչ անելով EBRD-ին հրաժարվել այն նախագծերի ֆինանսավորումից, որոնք նպաստում են Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի աջակցությանը:

«Ադրբեջանում կա ավելի քան 80 քաղբանտարկյալ: Դա գրեթե երկու անգամ ավելի է, քան Ռուսաստանում և Բելառուսում...Մենք կարծում ենք, որ բանկը չի կարող աջակցել այնպիսի ծրագերրին, որոնք ծառայում են ավտորիտար իշխանությանը...Նախագծերը փակ են, ոչ ոք չի համարձակվում խոսել ռիսկերի մասին, քանի որ մարդիկ վախենում են...Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք բանկը ձեռնարկում է Բելոռուսի և Թուրքմենստանի նկատմամբ», - հնչեց CEE Bankwatch Network ցանցի ներկայացուցիչների ելույթներում:

Այդ ամբողջ ժամանակահատվածում, երբ CEE Bankwatch Network-ի ներկայացուցիչ Ֆիդանկա Բաչեվա Մակ Գրախը (Fidanka Bacheva McCrath) ընթերցում էր Տնօրենների խորհրդին ուղղված դիմումի տեքստը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ քաղբանտարկյալների անուններով շապիկներով, լուռ կանգնած էին: Երբ տեքստը ընթերցվեց, Թուրքիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի գծով տնօրեն Էվրեն Դիլեկլին (Evren Dilekli) հայտարարեց, որ նման ֆորմատով ինքը հնարավոր չի համարում մասնակցել հասարակության հետ հանդիպմանը և ցուցադրաբար լքեց դահլիճը:

Մայիս 19, 2015 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր