EBRD-ի նախագահն իրազեկված է Ամուլսարի մասին

EBRD-ի նախագահն իրազեկված է Ամուլսարի մասին

ԷկոԼուր

Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը  համարվում է ամենառիսկային նախագծերից մեկը, որում  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  (ЕBRD) գումարներ է ներդնում: Այս մասին լրագրողներին հայտնեց  CEE Bankwatch Network միջազգային ցանցի ներկայացուցիչ Ալեքսեյ Պասյուկը Վարշավայում անցկացվող Բանկի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

Նախագիծը իրականացնում է «Lydian International» ընկերությունը, իսկ  ЕBRD-ին և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ընկերության բաժնետերերը են ՝ մասնակցելով կանոնադրական կապիտալում  համապատասխանաբար 6.9%-ով  (http://www.lydianinternational.co.uk/share-performance.htm):

Ամուլսարի նախագծի ռիսկերի վերաբերյալ հարցը բարձրացվել է եւ  EBRD-ի տնօրենների խորհրդի, եւ Բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ հասարակական կազմակերպությունների հանդիպման ժամանակ: 

Բանկը Ամուլսարի նախագիծը դասում է ռիսկերի երկրորդ В կատեգորիային այն դեպքում, երբ նախագիծը կրում է բազմաթիվ ռիսկեր, որոնք սպառնում են ջրային ռազմավարական պաշարներին՝ Սևանա լճին, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներին, Արփա և Որոտան գետերի ջրային ավազաններին, ինչպես նաև Կարմիր գրքի տեսակներին, ռադիացիոն անվտանգությանը, Ջերմուկ հանգստավայրի զարգացմանը: Բաց է մնում այն հարցը՝ կարո՞ղ է արդյոք բանկը մի ընկերության բաժնետեր լինել, որն ունի նման մակարդակի ռիսկեր պարունակող նախագիծ: 

«Մենք կարծում ենք, որ նախագծերի կատեգորիան որոշվում է ելնելով  ռիսկերի աստիճանից, այլ ոչ թե կոնկրետ կազմակերպության կանոնադրությունից: Եթե կանոնադրությունն արգելում է EBRD-ին լինել մի ընկերության բաժնետեր, որն ունի նման մակարդակի ռիսկեր պարունակող նախագիծ, ապա պետք է հրաժարվել բաժնետոմսերից, այլ ոչ թե իջեցնել կատոգորիաները»,- նշել է ԷկոԼուրի նախագահ Ինգա Զարաֆյանը Վարշավայում: Նաև ավելացնենք, որ չնայած Բանկի կողմից ֆինանսավորվող նախագծերի  բազմազանությանը, նախագահ Սումա Չակրաբարտին ասաց, որ արդեն իրազեկված է Ամուլսարի նախագծի մասին:

Մայիս 27, 2014 at 11:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր