LuxuryBlog-ից անհետացել է բնապահպան Սիլվա Ադամյանի անունը

LuxuryBlog-ից անհետացել է բնապահպան Սիլվա Ադամյանի անունը

ԷկոԼուր

Այսօր՝ հունիսի 6-ին, www.luxuryblog.am կայքից, որտեղ անցկացվում է LUXURY GROUP-ի կազմակերպած «Տարվա մարդիկ  2013» մրցանակաբաշխության քվեարկությունը, անհետացել է բնապահպան Սիլվա Ադամյանի անունը: Այս կապակցությամբ բնապահպան Սիլվա Ադամյանը տարածել է հաղորդագրություն, որում կոչ է անում իր գործընկերներին հանել իրենց թեկնածությունը վերոնշյալ կայքից.

«Հարգելի Luxury Blog-ում մրցանակաբաշխության ներկայացված քաղաքացիներ,

գրեթե մեկ ամիս է` տարբեր ոլորտի տարվա մարդիկ հավաքում են բոնուսներ: Ձեզ հետ նույն ժամանակշրջանում ներկայացված եմ եղել ես՝ բնապահպան Սիլվա Ադամյանս: Մինչ այսօր՝ 06.06.2014թ. ժամը 16:00-ի դրությամբ, իմ հավաքած բոնուսը կազմում էր 5001 միավոր և երևում էր կայքում, սակայն 5 րոպե հետո իմ տվյալներն ուղղակի անհետացան կայքից: Ես փորձեցի ճշտել կայքի պատասխանատուներից, թե ինչ է կատարվում: Luxury կայքի ներկայացուցիչն ասաց, թե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը բլոկ է գցել, կայք է ջարդել և էլի այսպիսի անմիտ բաներ, այդ իսկ պատճառով իմ տվյալները հանել են կայքից: Ես նամակ եմ ուղղել Luxury կայքի աշխատակազմին և պահանջել վերը նշված կայքի աշխատակիցներից փաստաթղթային ապացույցներ ներկայացնել: Նաև ուզում եմ նշել, որ կայքը միտումնավոր ցերեկվա ժամերին գրեթե անհասանելի էր լինում: Հարգելի գործընկերներ՝ Եղիա Ներսեսյան, Լևոն Գալստյան, Արթուր Գրիգորյան, Աննա Շահնազարյան, Կարինե Դանիելյան, Ինգա Զարաֆյան, Հակոբ Սանասարյան, Հրանտ Սարգսյան, խնդրում եմ Ձեզ ձեր թեկնածությունը այս անազնիվ գործակալության կայքից հանել՝ սրանով իսկ պահպանել մեր ազնիվ անունը և մեր բոլորի բողոքը արտահայտել Luxury  խմբի հանդեպ: Ստորև ներկայացնում եմ Luxury  կայքի բաժնետերերի հասցեն և էլեկտրոնային փոստը:

Luxury Lifestyle Awards 13 John Princes str., 4 th floor London W1GOJR United Kingdom Tel.: +44 (207) 048 77 43 Fax: +44 (207) 048 77 43[email protected]»,- ասված է Սիլվա Ադամյանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հունիս 06, 2014 at 21:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր