ԹԵԺ ԳԻԾ › Ընտրություններ...էկոլոգիա ›
Բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց` հասարակությունը չի ցանկանում համակերպվել անօրինության հետ

ԷկոԼուր
«Հարսնաքար» ռեստորանում թիկնապահների կողմից ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունն հասարակական եւ քաղաքական լարվածություն է առաջացրել: Հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին «Հարսնաքար» ռեստորանի, նախագահական նստավայրի, կառավարության շենքի դիմաց անցկացվեցին զանգվածային բողոքի ակցիաներ: Հասարակայնությունը մեղադրեց կառավարությանը, որ երկրում տիրում է անօրինության մթնոլորտ, ինչը խրախուսվում է իշխող կառավարության եւ իրավապահ մարմինների կողմից: Քաղաքական կուսակցությունները ներկայացված էին Հայ ազգային կոնգրեսով, «Ժառանգություն»-ով եւ ՀՅԴ-ով: Հասարակական նախաձեռնությունները միավորեցին Սարդարապատ հասարակական-քաղաքական շարժումը, իրավապահներին, «կանաչ» ակտիվիստներին, շարքային քաղաքացիներին: Հիմնական պահանջն այն էր, որպեսզի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, Հայաստանի հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կատարվածի համար կիսի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում բախում էր տեղի ունեցել այցելուների եւ թիկնապահների միջեւ, ինչի արդյունքում ռազմական բժիշկներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի էին ենթարկվել: Հունիսի 29-ին ստացած վնասվածքներից մահացավ Վահե Ավետյանը:
Լուսանկարը` 7or.am կայքի
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը