“Putler Kaput” պաստառով հասարակայնությունը նշեց եվրաինտեգրումից Հայաստանի հրաժավելու մեկ տարին

“Putler Kaput” պաստառով հասարակայնությունը նշեց եվրաինտեգրումից Հայաստանի հրաժավելու մեկ տարին

ԷկոԼուր

Այսօր` սեպտեմբերի 3-ին, լրացավ մեկ տարին այն օրվա, երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, այսինքն` եվրաինտեգրումից փաստացի հրաժարականի եւ Հայաստանի քաղաքական ուղղության փոփոխության մասին: Հասարակայնությունն այդ օրը նշեց բողոքի ակցիայով: Մոտ 100 երիտասարդ հավաքվեց Երեւանի Ազատության հրապարակում  եւ շարժվեց դեպի ՀՀ Նախագահի նստավայր` Բաղրամյան 26, որպեսզի հայտարարի իր անհամաձայնությունը Նախագահի կողմից հայտարարված քաղաքականության վերաբերյալ:

ԷկոԼուրը ակցիայի մասնակիցներին միացավ այն ժամանակ, երբ նրանցից երկուսը անցան փողոցը եւ մոտեցան ՀՀ Նախագահի նստավայրին երկու փոքր պաստառներով: Դրանցից մեկի վրա գրված էր «Putler Kaput», իսկ մյուսի վրա` «No Putin, No Cry»:

Ոստիկանությունը փորձում էր նրանց նստավայրի մոտից հեռացնել, իսկ նրանք ցածրաձայն պնդում էին, որ պարտադիր ցանկանում են, որ այստեղ էլ մարդիկ իրենց տեսնեն ու լսեն: 

«Դա ճակատագրական հարց է Հայաստանի եւ բոլորիս համար: Եւ ինձ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի արտահայտի իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Յուրաքանչյուրը պետք է ասի, թե ինչպես է վերաբերվում: Եւ ոստիկանը, եւ պետական ծառայողը, բոլորը պետք է արտահայտվեն, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում, ուր ենք գնում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Նախագահի նստավայրին մոտեցածներից Վարդան Համբարձումյանը: Հարցին, թե ինչու է այդքան քիչ մարդ հավաքվել, Վարդանը պատասխանեց. «Այստեղ ոստիկաններն ավելի շատ են, քան մենք: Համատարած անտարբերություն է: Բոլորն իրենց խնդիրներն ունեն, գլոբալ հարցերի համար մարդիկ չեն հերիքում: Թեպետ այս հարցն ամենագլխավոր խնդիրն է»:

Սեպտեմբեր 03, 2014 at 16:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր