Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական թվեր է ներկայացնում Սեւանի մակարդակի իջեցման վերաբերյալ

State Committee on Water Industry Presented Controversial Figures on Sevan
14:37 Հունիս 26, 2012

ԷկոԼուր

Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական թվեր է ներկայացնում` խոսելով այն մասին, թե քանի սանտիմետրով կիջնի Սեւանա լճի մակարդակը 320 միլիոն խմ ծավալով ջուր բաց թողնելու դեպքում: Հունիսի 21-ին` մամուլի ասուլիսի ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանը հայտարարեց (Ա1+), որ 320 միլիոն խմ ծավալով բացթողումների դեպքում լճի մակարդակը կարող է իջնել ընդամենը 3-4 սմ-ով: Հաջորդ օրը` հունիսի 22-ին, ՀՀ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց (www.parliament.am), որ նախատեսվող ջրառը լճի մակարդակը կնվազեցնի 10-12 սմ-ով: Սակայն Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը համոզված է (Ա1+), որ Սեւանի մակարդակը կնվազի 23-24 սմ-ով:

Հիշեցնենք, որ Սեւանից նման մեծ ծավալով ջրառը պատասխանատու մարմինները պայմանավորում են երկրում տիրող սակավաջրությամբ, Ապարանի եւ Ազատի ջրամբարների սակավ լցվածությամբ, ինչը չի բավականացնի պատշաճ ոռոգում ապահովելուն:

Իդեպ, «Հայպետհիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, առաջիկա օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: