Տիգրան Ավինյան՝ ՎԶԵԲ-ի հետ համատեղ մեկնարկում են արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները

Տիգրան Ավինյան՝ ՎԶԵԲ-ի հետ համատեղ մեկնարկում են  արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ պատրաստվում է մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ կառուցել: Այս կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման համար։
Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ»:

Օգոստոս 09, 2019 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր