«Հաղպատ 2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Հաղպատ 2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Հաղպատ 2» փոքր ՀԷԿ: «Հաղպատ 2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Հաղպատ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ի համար օգտագործվում է Դեբեդ գետի Կիստում վտակի  հոսքը և Հաղպատ համայնքի ոռոգման ջրի 200լ/վ ելքը: Կիստում գետը Դեբեդ գետի աջ վտակն է, երկարությունը` 13 կմ:

«Հաղպատ 2» ՓՀԷԿ-ը շահագործում է «Օստ-Էլ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շահագործում է նաև «Հաղպատ 1»-ը ՓՀԷԿ-ը: Երկու ՓՀԷԿ-երը կասկադային են:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 15.06.2007- 15.06.2022թթ-ն է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 23.09.2016-15.06.2022թթ.:

  • Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=44042'44,7'', Y=41004'02,1'', վերին բիեֆի նիշը, ըստ ջրօգտագործման թույլտվության և ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ, 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանք) տվյալի` H=942մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` 44042'0,18'', Y=41005'55,4'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, H=641մ է:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը ըստ նախագծի 286.10մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 203.9մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և նախագծի, 1.2  մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և նախագծի, 1900կՎտ կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.89004377777778  մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 8.03 մլն.կՎտ.ժամ է: Ըստ ընկերության` փաստացի ստանում են 3.5 մլն.կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների` «Հաղպատ 2» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 11 ամիս և արտադրել 3357774 կՎտ.ժամ էլեկտրաէներգիա:
  • ՋԹ-ով ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 16178մլն․խմ ջրառ` ապահովելով 0.06 խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նախատեսված է 0.08 խմ/վ բնապահպանաան թողք: ՋԹ-ով 3 ամիսների ընթացքում ՓՀԷԿ-ը կարող է իրականացնել 1,20 մ3/վ ջրառ: Իրականում 1,20 մ3/վ ջրառն իրականացնում է 5 ամիսների ընթացքում:
  • Գետում բնապահպանական ելքն ապահովվում է ձկնանցարանից և պատվարից, տղմազտարանից թափվող ավելցուկային ելքով:
  • Բնապահպանական թողքի հաշվարկման համար համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարքը բացակայում է:
  • Գլխամասում առկա է աստիճանաձև /կասկադային/, բետոնից կառուցված ձկնանցարան` 12 մ երկարությամբ, 1.05մ լայնությամբ: Առկա է 5 աստիճան (Նախագծի համաձայն` ձկնանցարանի երկարությունը 12մ է, նախատեսված է 6 աստիճան), որոնցից յուրաքանչյուրը ձևավորում է փոքրիկ ավազան՝ 2.12-3.26 մ երկարությամբ, 1.05 մ լայնությամբ, 1.2 մ բարձրությամբ: Այդ ավազաններում ջրի սյան մակարդակը 20-ից մինչև 30 սմ է: Ավազաններն իրար են հաղորդակցվում 25 սմ տրամագծով ու տարբեր բարձրության վրա գտնվող կլոր անցքերով: Ձկնանցարանից մոտ 3-4 մետր հեռավորություն վրա է գտնվում բետոնից կառուցված պատվար, որը գետի մակարդակից գտնվում է մոտ 1.5 մ բարձրության վրա: Ձկնանցարանի կառուցվածքը և պատվարի կառուցվածքը բոլորովին նպաստավոր չեն ձկների տեղաշարժն ապահովելու համար:
  • Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի պատվարի բարձրությունը 4,2 մ է:
  • Բացի ՓՀԷԿ-ի պատվարից ձկների տեղաշարժին խանգարում է բնական ջրվեժը, որը գտնվում է ՓՀԷԿ-ի գլխամասից ներքև և ունի մինչև 5 մ բարձրություն: Նման պայմաններում ձկների մեծ մասը նման բնական արգելքները կարող է հաղթահարել միայն գարնանային վարարումների ժամանակ, երբ ջրի մակարդակը կարող է էապես բարձրանալ:
  • Կիստում գետում կարող են հանդիպել` կարմրախայտ, Կուրի բեղաձուկ, կողակ, արևելյան տառեխիկ: Գետում կարող են հանդիպել նաև գետի ափին կառուցված ու գործող ձկնաբուծական լճակներից այստեղ թափանցող կարպը և այլ բուծվող ձկնատեսակներ:
  • Առկա է աղբորսիչ 2 ցանց: Մեկը 5.8մ երկարությամբ, 2.5 մ բարձրությամբ ցանց է` 3X3 սմ ճեղեքերով, մյուսը ճաղավանդակ է՝ 2.2 մ երկարությամբ, 2.7 մ բարձրությամբ,  որի ճաղերի միջև եղած հեռավորությունը 3 սմ է, ինչը չի  կարող արգելել մինչև 15 սմ երկարությամբ ձկների հայտնվելը ցանցի մյուս կողմում:
  • ՓՀԷԿ-ի շենքում նախագծով նախատեսված է 2 հիդրոագրեգատ, տեղադրված էր տեղական արտադրության 3 հիդրոագրեգատ: Դիտարկման պահին աշխատում էր մեկը: Գեներատորն ասինքրոն է: Գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Դիտարկման պահին մեկ հիդրոագրեգատի աշխատանքի շնորհիվ  «Հաղպատ 2» ՓՀԷԿ-ն աշխատում էր 80լ/վրկ ջրաքանակով և արտադրում էր 80կվտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի,  4535մ է: Խողովակի տրամագծերը, ըստ ՀԾԿՀ-ի և ըստ նախագծի, 0.72մ է: Իրականացված է խողովակաշարի ռեկուլտիվացիա:
  • Կիստում գետի վրա կառուցված  ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 34.88%-ը:
  • Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում բացակայում է:
  • Բնապահպանական թողքի հաշվարկման համար համապատասխան բնապահպանական     մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք չկա: Ջրառի կետում առկա է «Յարցև» տեսակի ջրի մակարդակաչափ:

  • Տրանսֆորմատորի համար նախագծով նախատեսված չէ յուղորսիչ: Իրականում այն բացակայում էր:
  • «Հաղպատ 2» ՓՀԷԿ-ի կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված է
  • Լանդշաֆտի խախտում չկա:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները կատարված են:
  • ՓՀԷԿ-ն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
  • Ազատ ջրօգտագործման պահանջները կատարված են:
  • ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:

Առաջարկություններ

 - Օգտագործվող գետահատվածում ձկների բնականոն տեղաշարժի և բնապահպանական ելքի անարգելք  բաց թողնման համար անհրաժեշտ է վերակառուցել ձկնանցարանը:

 - Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող    ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:

- Նախագծային հզորությունն ապահովելու նպատակով վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես  ավելի բարձր  արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:

-  Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:

- Խողովակի մուտքամասն ապահովել մանրաբջիջ  ձկնապաշտպան  ցանցով` ձկների մուտքը խողվակաշար կամ տուրբին կանխելու նպատակով

- Քանի որ «Հաղպատ-2» ՓՀԷԿ-ի կողմից արտադրվում է նախագծային ցուցանիշից 2 անգամ պակաս էլեկտրաէներգիա, առաջարկվում է վերանայել ջրատնտեսական հաշվարկները՝ ավելացնելու միտումով նաև վտակի համար ՋԹ-ով սահմանված  60լ/վրկ բնապահպանական ելքի չափաքանակը  /Նախագծում այն  ընդունված է 80լ/վրկ/:

- Տրանսֆորմատորը կահավորել յուղորսիչ համակարգով: 

«Հաղպատ 1» ՓՀԷԿ-ի օգտագործված ջուրը հեռացվում է «Հաղպատ 2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ

Կիստում վտակը՝ ՓՀԷԿ-ի ջրառից հետո

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:28 Օգոստոս 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news