«Արփա-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Արփա-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտականխումբն այցելեց «Արփա-2» փոքր ՀԷԿ: «Արփա-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Արփա գետի Կենգեր վտակի վրա, որի երկարությունը 12 կմ է: «Արփա-2» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՋԻՆՋ ԱՐՓԱ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Արփա-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2017 թվականին:

• Ըստ ՓՀԷԿ-ի շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ x=45043'34.3'',y=39054'25.7'', վերին բիեֆի նիշն, ըստՀԾԿՀ-ի և ՋԹ-ի տվյալների, 2474,8մ է, ջրահեռացման կոորդինատները` x=45042'56.3'', y=39052'22.7'', ներքին բիեֆի նիշն, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 2158.9մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ նախագծի, 316.7մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 269.93մ է, ըստ նախագծի, 316.6 մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստնախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.2 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունն, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 2600 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքիհամաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 9.47 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 09.06.2017-17.10.2033թթ. է,շահագործման ՋԹ-ի ժամկետը` 2017-2032թթ.:

• «Արփա-2» ՓՀԷԿ-ի ջրհավաք ավազանում հավաքվում է ջուրը, որտեղից այն ուղղվում է միաստիճան տղմազտարան: 820 մմ տրամագծով, 2 կմ երկարությամբխողովակաշարով ջուրը լցվում է «Արփա 3» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ ավազան, որտեղից 2 ՓՀԷԿ-երի /«Արփա-2» և «Արփա-3»/ համար անհրաժեշտ ելքերը զույգ ճնշումայինխողովակաշարերով ուղղվում են 2 ՓՀԷԿ-երի համար նախատեսված` մեկ ՓՀԷԿ-ի շենք: Դիտարկման պահին ճնշումային խողովակաշարով ՓՀԷԿ-ի շենք էրտեղափոխվում 0,23 մ3/վ ջրաքանակ: Ավտոմատ կառավարմամբ իրականացվում էր փականների գործարկումը և ջրաքանակների կարգավորումը:

• Շահագործման ՋԹ-ի համաձայն` ՓՀԷԿ-ը ջրառ կարող է իրականացնել տարվա բոլոր ամիսներին` գետում ապահովելով 0.24 մ3/վ բնապահպանական թողք: ՓՀԷԿ-իկողմից իրականացվող փաստացի ջրառի չափը 0.23 մ3/վ էր, բնապահպանական թողքի չափը` 0.45 մ3/վ:

• Ձկնանցարանն աստիճանաձև է, երկարությունը` 16 մ, լայնությունը` 150 սմ, կողապատերի բարձրությունը` 110 սմ: Ձկնանցարանի վերին աստիճանի բարձրությունը(մոտ 30 սմ) կարող է խոչընդոտ հանդիսանալ ձկան վեր բարձրանալու համար:

• Բացակայում է ձկնապաշտպան մանրաբջիջ ցանցը: Առկա է աղբորսիչ 2 ցանց` 250 սմ երկարությամբ, 200 սմ բարձրությամբ, 2.5 սմ` ճեղքերի լայնությամբ: Ճեղքերի միջև նման հեռավորությունը չի խոչընդոտի մինչև 10 սմ երկարությամբ ձկներին` հայտնվելու ճնշումային խողովակաշարում:

• Կենգեր վտակի վրա կառուցված «Արփա-2» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 38.625%:

• Կայանում տեղադրված է չինական արտադրության 2 հիդրոագրեգատ, 1-ը՝ 200կՎտ, 1 հատ՝ 1000 կՎտ հզորությամբ: Գեներատորները սինքրոն են:

• Ջրառում առկա է ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ, որով իրականացվում է էլեկտրաէներգիայի արտադրություն և ջրի մակարդակի հսկողությունը:

• Տրանսֆորմատորային ենթակայանը ծառայում է 2 ՓՀԷԿ-երի համար: Տեղադրված է 2 տրասֆորմատոր` 4 Վտ լարմամբ: Տրանսֆորմատորային ենթակայանըցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն, սակայն տարածքում յուղի հետքեր չկային: Առկա է զգուշացնող նշան:

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2017թ-ին 4 ամսվա ընթացքում ՓՀԷԿ-ն արտադրել է 5.474,053 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• «Արփա 2» ՓՀԷԿ-ի կառուցման հայտով խողովակաշարի և կառույցների կառուցման համար նախատեսված է եղել հատել 442 ծառատեսակ: Սակայն ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքների իրականացման արդյունքում հատված ծառերին համարժեք անտառվերականգնման և ծառատնկման աշխատանքները չեն կատարվել, բացառությամբ կայանի տարածքում տնկված մի քանի ծառի: Այսինքն, չեն վերականգնվել բուսական աշխարհին պատճառված վնասները:

• «Արփա 2» ՓՀԷԿ-ի հայտի համաձայն` Կենգեր գետում ձկնաբանական ուսումնասիրություններ երբեք չեն կատարվել, և քանի որ Կենգերը Արփա գետի ձախակողմյավտակն է, ապա հիմք են ընդունել Արփա գետում կատարված ձկնաբանական հետազոտությունների տվյալները, ըստ որոնց, Արփա գետի իխտիոֆաունաններկայացված է 2 ձկնատեսակով` Արևելյան տառեխիկ կամ արագաշարժ և Կովկասյան թեփուղի: Կենգեր գետում, որը ծովի մակարդակից գտնվում է 2000 մետրիցավելի բարձրության վրա, կարող է բնակվել նաև կարմրախայտը:

• «Արփա 2» ՓՀԷԿ-ից 4 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկ ջրաբանական» արգելավայրը, 5 կմ հեռավորության վրա՝ «Ջերմուկի անտառային արգելավայրը:

• ՓՀԷԿ-ի համար նոր ճանապարհ է անցկացվել, ինչի արդյունքում կտրվել են լանջեր, բլուրներ: Կառուցվել է նաև մոտ 4 կմ երկարությամբ հոսանքատար գիծ մինչև «Արփա-2» ՓՀԷԿ-ի ջրառ: Դիտարկման պահին գետի ափով կառուցված ճանապարհը քանդված էր, և հողային գրունտը լցված էր գետի հունի մեջ, ինչի արդյունքում գետի ջուրն այդ հատվածում ուներ մուգ շագանակագույն գունավորում:

• Առկա է սեպտիկ հորով զուգարան:

• Խողովակաշարի անցկացման տարածքները խախտված էին, վերականգնման/ռեկուլտիվացիայի աշխատանքներ չէին իրականացվել: Ջրընդունիչի հատվածում ևսլանդշաֆտը խախտված էր, առկա էին սողանքային երևույթներ, որոնք առաջացել էին հողային աշխատանքներից: Սողանքների կանխման նպատակովօգտագործվել էին աշխատանքներից ավելացած գրունտերը և մեծաբեկոր ապարները:

• Ջրառի կետում բացակայում է համապատասխան բնապահպանական մարմնի կղմից կնքված ջրաչափ:

• ՓՀԷԿ-ը ոռոգման խնդիր չի առաջացնում: Խմելու ջրի խնդիր չի առաջացնում:

• Ազդակիր համայնքում սոցիալական ծրագրեր ՓՀԷԿ-ի կողմից չեն իրականացվում:

• Ազատ ջրօգտագործման պահանջներ կատարվում են:

• Երկու ՓՀԷԿ-երում աշխատում են 8 հոգի, որոնցից 5-ը՝ Ջերմուկից, մեկական հոգի՝ Երևանից, Ռինդից, Արենիից:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը կարգավորելու և վերահսկելու համար ջրընդունիչ հանգույցում անհրաժեշտ է տեղադրելջրաչափիչ սարքավորումներ և ավտոմատ կառավարման համակարգի միջոցով ապահովել տվյալների առցանց հաղորդումը:
- Մանր ձկների մուտքը խողովակաշար բացառելու նպատակով անհրաժեշտ է խողովակաշարի մուտքամասը կահավորել մանրաբջիջ ցանցով:
- Տրանսֆորմատորային յուղերով հետագա հնարավոր թափվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է տրանսֆոմատորը կահավորել յուղահավաք համակարգով:
- «Արփա-2» ՓՀԷԿ-ի օգտագործվող գետահատվածում իրականացնել գետի հունի մաքրման և վերականգնման աշխատանքներ, քանի որ դիտարկման պահին հողըլցվել էր գետի հունի մեջ, ինչի պատճառով գետի աղտոտվածությունն արտահայտվում էր մուգ շագանակագույն գունավորմամբ:
- Անհրաժեշտ է ձեռնարկել խախտված և վնասված լանդշաֆտների /որոնք առկա էին էին խողովակաշարի, նոր ճանապարհի անցկացման տարածքներում, ջրընդունիչի և 4 կմ երկարությամբ հոսանքատար գծի կառուցման հատվածներում/ վերականգնման/ռեկուլտիվացիայի աշխատանքներ, քանի որ կատարված աշխատանքները նպաստել էին սողանքային երևույթների առաջացման, անհրաժեշտության դեպքում նաև ձեռնարկել հակասողանքային միջոցառումներ:
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անտառային հողերում հատված ծառերի վերականգնման միջոցառումները /կրկնակի թվով ծառատունկ, 3 տարվա խնամք/քանի որ, համաձայն նախագծի, նախատեսված է եղել հատել 442 ծառատեսակ /որից 317 հատ կաղնի, 75 հատ ուռենի և այլն/, ինչը փաստացիորեն չի իրականացվել:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:40 Փետրվար 20, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news