ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» փոքր ՀԷԿ: «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Լերմոնտովո և Անտառաշեն համայնքների վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Տանձուտ գետի
վրա, որի երկարությունը 23 կմ է: «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2007թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=44036'59.1'', Y=40045'02.3'', վերին բիեֆի նիշը, ըստ ջրօգտագործման թույլտվության և ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ, 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանք) տվյալի` H=1841մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=44037'07.4'', Y=40045'53.8'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, H=1748,0մ է:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 72.5մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և ըստ նախագծի 62մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.89 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 420 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 0.559785888888889 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 1.567 մլն.կՎտ.ժամ է:
• ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 28.12.2007- 28.12.2022թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 05.12.2016-28.12.2022թթ.:
• Ըստ նախագծի`ՓՀԷԿ-ի պատվարը բետոնային է։ Այցի պահին հեղեղման պատճառով բետոնային պատվարը փոխված էր մետաղականի: Պատվարի երկրարությունը 20մ է, լայնությունը`6 մ:
• Գլխամասում առկա է աստիճանաձև, մետաղական խողովակներից կառուցված ձկնանցարան՝ 7.85 մ երկարությամբ, 1.30 մ լայնությամբ, 2.90 մ ընդհանուր բարձրությամբ: Առկա է 9 աստիճան, որոնցից յուրաքանչյուրը ձևավորում է փոքրիկ ավազան՝ մոտ 50 սմ բարձրությամբ ու լայնությամբ, որտեղ ջրի սյան բարձրությունը կազմում է 25-30 սմ: Ձկնանցարանի առաջին աստիճանի բարձրությունը 35 սմ է: Դիտարկման պահին ձկնանցարանով անցնում էր բավարար քանակի ջուր և պայմանները նպաստավոր էին ձկների դեպի վերին հոսանքներ տեղաշարժի համար: Սակայն ջրի սեզոնային առավելագույն կամ նվազագույն հոսքերի ժամանակ այդ կառույցի կայունությունը և ֆունկցիոնալ նշանակությունը կարող է լիարժեք չլինել:
• Առկա է աղբորսիչ ցանց՝ 7.40 սմ երկարությամբ և 1.67 մ բարձրությամբ: Ցանցի ճեղքեր 3x3 սմ են:
• Գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չկան:
• ՓՀԷԿ-ի մետաղյա խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի, 1282մ է, ըստ ` «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՍՊԸ-ի` 1500 մ է: Խողովակաշարի տրամագիծը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի, 700մմ է, ըստ «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՍՊԸ-ի`720մմ: Իրականացված է ռեկուլտիվացիա:
• Խողովակաշարի վրա դրված է ջրաչափ:
• Տանձուտ գետի վրա կառուցված «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» և «Վահագնի» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (17482մ.) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ (23կմ) կազմում է 76%: (Ծանրաբեռնվածությունը հաշվելիս` վերցվել են ՀԾԿՀ-ում նշված ՓՀԷԿ-երի խողովակաշարերի երկարության տվյալները):
• Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 11.148 միլիոն խմ ջրառ՝ Տանձուտ գետում ապահովելով 0.04խմ/վ բնապահպանական թողք: Ըստ նախագծի` նախատեսվել է 0,06խմ/վ բնապահպանական թողք: Ըստ «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՍՊԸ-ի`ՓՀԷԿ-ի համար օգտագործվող առավելագույն ջրաքանակը 0.35 մլն խմ է, վայրկյանում` 50 լ ջուր:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 7 ամիս՝ արտադրելով 565993 կՎտ էլեկտրաէներգիա:
• Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում ապահովված չէ:
• Բնապահպանական թողքի հաշվարկման համար ջրաչափը բացակայում է:
• ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական «ԽՈՐԴԱ» մակնիշի 2 հիդրոագրեգատ, գեներատորը սինքրոն է: Ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
• Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված է 1 տրանսֆորմատոր, որը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
• «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՍՊԸ-ի կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված է:
• Լանդշաֆտը խախտված չէ:
• Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները կատարված են:
• ՓՀԷԿ-ն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
• Ազատ ջրօգտագործման պահանջներն ապահովված են:
• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:
• ՓՀԷԿ-ն ունի 8 աշխատող:
• ՓՀԷԿ-ը հեռու է բնակելի տներից, և կայանի աղմուկը մարդկանց չի խանգարում:
• Սոցիալական ծրագրեր համայնքներում ՓՀԷԿ-ը չի իրականացնում:
• Ըստ «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՍՊԸ-ի` ոռոգման և խմելու ջրի խնդիր ՓՀԷԿ-ը չի առաջացնում:
Առաջարկություններ
1. Եթե բետոնյա պատվարը հեղեղների պատճառով փլուզվել է /ինչը ոչ ճիշտ հաշվարկների և սխալ նախագծման ու կառուցման արդյունք է/, ապա մետաղական թիթեղներով լուծումը նույնպես կարող է լինել ժամանակավոր և թերի: Առաջարկվում է կառուցել նորմատիվներին համապատասխան ջրընդունիչ կառույց՝ պատվարով և ձկնանցարանով:
2. Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը: Ըստ կարգի ջրաչափը կապարակնքել:
3. «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» ՓՀԷԿ-ի կողմից արտադրվում է նախագծային ցուցանիշից մոտ 2 անգամ պակաս էլեկտրաէներգիա, և ՓՀԷԿ-ը ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված 0.89 մ3/վ ջրաքանակի փոխարեն օգտագործում է առավելագույնը 0.5 մ3/վ ջրաքանակ: Առաջարկվում է վերանայել ջրատնտեսական հաշվարկները՝ Տանձուտ վտակի համար Ջ.Թ-ով սահմանված 40լ/վրկ բնապահպանական ելքի չափաքանակը ավելացնելու միտումով /Նախագծում այն ընդունված է 60լ/վրկ/:
4. Նախագծային հզորությունն ապահովելու նպատակով վերազինել ՓՀԷԿ-ը տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:
5. Տրանսֆոմատորը կահավորել յուղորսիչ համակարգով:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հուլիս 24, 2017 at 14:19