«Եղեգ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Եղեգ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Եղեգ» փոքր ՀԷԿ: «Եղեգ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի վարչական տարածքում` Եղեգիս գետի վրա (գետի երկարությունը՝ 47 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Եղեգ ՀԷԿ»  ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը սկսել է աշխատել 2014թ-ից: Առաջին արտադրանքը տվել է նոյեմբերին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 61.5 մ է, հաշվարկային ճնշումը` 48.0 մ,  ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 5.0 մ3/վ, դրվածքային հզորությունը  1900 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 6.8 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 9.121 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 13.11.2014-13.08.2029թթ., Կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 03.06.2008-13.08.2013թթ.:
  • Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 1220մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (22758մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 48.42%:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը շեղված է նախագծից, քանի որ  նախագծով նախատեսված է բիոզուգարան:
  • Կայանի  շենքում, նախագծին համապատասխան, տեղադրված են երեք տեղական արտադրության ագրեգատներ: Կայանը չի ապահովում հաշվարկային 1900կՎտ հզորությունը, առավելագույն ելքերի պայմաններում զարգացնում է ընդամենը 1700կՎտ հզորություն:
  • Կայանային հանգույցի շրջակա տարածքում  զգալի է աղմուկի ազդեցությունը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ՓՀԷԿ-ի շենքը գտնվում է Շատին համայնքի տարածքում: Աղմուկի ազդեցությունը պայմանավորված է  հիդրոագրեգատների ցածր տեխնիկական արդյունավետությամբ:
  • Կայանային հանգույցի տարածքում կանաչապատման և բարեկարգման բավարար միջոցառումներ չեն արվել:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատներում տարբերությունն աննշան է: 
  • Ջրառի կետում ջրաչափական դիտակետ չկա։
  • «Եղեգ» ՓՀԷԿ-ի գլխամասում անհնար է հսկել կամ ապահովել բնապահպանական ելքը:
  • Գլխամասի ձկնանցուղին լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը:
  • Առկա է ձկնապաշտպան ցանց:
  • Եղեգիս գետի այս տեղամասում հանդիպում են հետևյալ հիմնական ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii, Սևանի կողակ Capoeta sevangi  /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգը բացակայում է
  • Տրանսֆորմատորի տակ բացակայում է յուղորսիչ։
  • Ճնշումային խաղովակաշարի անցկացման տեխնիկական լուծումները համապատասխանում են նախագծին: Տարածքներն ամբողջովին  ռեկուլտիվացված են և վերականգնված բուսաշերտով: Ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը 1924մ է, տրամագիծը՝ 1420մմ:
  • Գլխային հանգույցի ափամերձ հատվածում անկազմակերպ ձևով կուտակված էր տարբեր տեսակի աղբ:
  • Տեսչական ստուգումներ իրականացվել են 2013 թվականին` շինարարության փուլում:
  • ՓՀԷԿ-ում աշխատում է 11 հոգի:

Առաջարկություններ

  • Հնարավոր է 3 ագրեգատները փոխարինել մեկ եվրոպական արտադրության ագրեգատով` բարձրացնելու ՓՀԷԿ-ի աշխատանքի արդյունավետությունը եւ նվազեցնելու աղմուկը:
  • Տեղադրել ջրաչափական սարք և հսկել բնապահպանական թողքը:
  • Վերակառուցել ձկնանցարանը, որը կբավարարի գետում հանդիպող ձկնատեսակների կենսական պահանջմունքները:
  • Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
  • Պարբերաբար իրականացնել կենցաղային աղբի հեռացում:
  • Կայանային հանգույցում իրականացնել կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ:
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: 

 



Հուլիս 08, 2015 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր