Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՖԻԼՄ

ԷկոԼուրի նոր ֆիլմը` «Ամուլսար` ոսկու տենդ»

EcoLur New Film “Amoulsar – Gold Rush”
12:00 Հոկտեմբեր 11, 2011

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է նոր ֆիլմ` «Ամուլսար` ոսկու տենդ»: Ֆիլմը նվիրված է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի համար Հայաստանի իշխանությունների,  ոսկի արդյունահանող «Lydian International» ընկերության եւ ֆինանսական ներդրողներ` Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի   պատասխանատվության խնդրին:

Ռիսկերը կապված են շրջակա միջավայրի` մասնավորապես Ջերմուկ առողջարանային գոտու աղտոտման հետ:

«Ամուլսարի տեղում չպետք է լցակույտերով լի մեռյալ գոտի լինի: Մենք կարծում ենք, որ որ հենց դա է էկոլոգիական անվտանգության իրական գինը»,- ասվում է ֆիլմում: