Կինը փորձել է ապօրինի ծառեր հատել, անտառապահը կրակ է արձակել

Կինը փորձել է ապօրինի ծառեր հատել, անտառապահը կրակ է արձակել

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 17.40-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է հնչել, թե կրակել են, օգնության կարիք կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, 56-ամյա անտառապահ տղամարդը իր պահաբաժնի տարածքում նկատելով, որ մի կին փորձում է ապօրինի հատել ծառեր, իր մոտ եղած որսորդական հրացանից նախազգուշական կրակ է արձակել՝ կանխելով ծառահատումը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում անտառապահը ներկայացրել է որսորդական հրացանը և երկու փամփուշտ: Նա հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

17:49 Հոկտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news