Ապօրինի հատված ծառեր Լոռու մարզում․ բնությանը հասցվել է ավելի քան կես միլիոն դրամի վնաս

Ապօրինի հատված ծառեր Լոռու մարզում․ բնությանը հասցվել է ավելի քան կես միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվ»-ի տարածքում շրջայցի ընթացքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ (Խնձորենի տեսակի 5՝ 34սմ, 32սմ, 28սմ, 26սմ, 22սմ, Սալորենի տեսակի 4՝ 22սմ, 20սմ, 12սմ, 8սմ, Թխկի տեսակի 1՝ 40սմ տրամագծերով)։

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը»,- նշված է հաղոդրագրության մեջ:

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

 

13:05 Մայիս 12, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news