Պաշտոնյաները և բնակիչները չշահագործվող հանքի տարածքում տնկել են ավելի քան 600 ծառ

Պաշտոնյաները և բնակիչները չշահագործվող հանքի տարածքում տնկել են ավելի քան 600 ծառ

ԷկոԼուր

Նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում չշահագործվող ավազի հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ: Ծառատունկին մասնակցել են բազմաթիվ պատգամավորներ, տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչներ, քաղաքապետեր և համայնքի բնակիչներ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը՝ նշելով, որ ծառատունկը կնպաստի գյուղը փոշուց ազատելուն և երեխաների համար այգի ու մաքուր օդ ունենալուն:

Պաշտոնական աղբյուրը նշում է, որ Արմավիրի մարզում համայնքային կանաչապատման-անտառապատման ծրագրի մեկնարկը տրվել էր դեռևս 2019 թվականի ամռանը: Այդ ժամանակ Սերժ Թանկյանի աջակցությամբ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանն ու Վարազդատ Կարապետյանը հանդիպել էին «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ժանմարի Պապելյանի և ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի հետ:

Ծառատունկի համար նախատեսված տարածք ընտրվել էր Փարաքար-Մերձավան համայնքների սահմանը, որը նախկինում պատկանում էր «Սահակյանշին» ընկերության ներքո գտնվող ավազի հանքին: Ընկերության տնօրինության հետ բանակցությունների արդյունքում՝ ավելի քան 8000 քառ մետր վերադարձվել է Մերձավան համայնքին՝ կանաչապատ հանգստի գոտի ստեղծելու նպատակով:

Լուսանկարը վերցված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

16:46 Նոյեմբեր 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news