«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում ապօրինի հատվել են ծառեր

«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում ապօրինի հատվել են ծառեր

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս.թ. հունվարի 2-ին «SHAMSHYAN.com» կայքում հրապարակված՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ապօրինի հատված ծառերի մասին հոդվածի վերաբերյալ տեղեկացնում է, որ դեռևս 2019 թ-ի դեկտեմբերի 17-ին տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները տեղատեսություն են իրականացրել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում և պարզել, որ ապօրինի հատվել է 21 սմ տրամագծով 1 թեղի և 33 սմ տրամագծով 1 վիրգինյան գիհի տեսակի ծառ, հաշվարկվել է 330.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախապատրաստված նյութերը 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին փոխանցվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն։

18:23 Հունվար 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news