Հայաստանի հյուսիսում կտնկվեն 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Արևմտյան Հայաստանի համայքները

Հայաստանի հյուսիսում կտնկվեն 10 անտառներ, որոնք  կխորհրդանշեն Արևմտյան Հայաստանի համայքները

ԷկոԼուր

Հայաստանի Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում կտնկվեն 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանի համայքները: Անտառների հիմնումն իրականացնում է ‹‹Էյ Թի Փի››-ն «Կենաց Դար. նախաձեռնության շրջանակներում:  ‹‹Մենք կոչ ենք անում աշխարհում սփռված բոլոր հայերին հովանավորել այս նախաձեռնությունը՝ տնկելով ծառեր ի պատիվ հարազատների և ի հիշատակ նախնիների։ «Կենաց Դարը» հնարավորություն է տալիս տնկել նոր Ադանա, Խարբերդ, Մարաշ  եւ այլ անտառներ…. Ակնկալում ենք Կենաց Դարի շրջանակներում  մինչև այս տարվա վերջ տնկել մոտ 300.000 ծառ, այդ թվում նաև ևս  250.000 ծառ, որոնք կծառայեն անտառվերականգնման նպատակներով››,- ասում է ‹‹Էյ Թի Փի››-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։

 «Կենաց Դար» նախաձեռնության  համար ստեղծվել է www.livingcentury.org կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ այս քարոզարշավին, պատմական հայ համայնքներին, ինչպես նաև նվիրատվություններ անել՝ այս անտառները նորանոր ծառերով համալրելու նպատակով։

15:57 Հունիս 30, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news