Արդյո՞ք Տավուշի փայտածուխի արտադրամասերի խնդիրը լուծված է

Արդյո՞ք Տավուշի փայտածուխի արտադրամասերի խնդիրը լուծված է

ԷկոԼուր

Օրերս ոստիկանության աշխատակիցները Տավուշի մարզի Իջևան քաղաքում և գյուղերից մեկում հայտնաբերել են փայտածուխի երեք արտադրամաս, որոնցում բացակայել են արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը։ Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։

Հիշեցնենք, որ 2019թ. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանձնարարականով ստեղծվել էր փայտածուխի արտադրամասերի գործունեությունը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովը պետք է իրականացներ ուսումնասիրություններ Ազատամուտ համայնքում փայտածուխի արտադրամասերի գործունեության, շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, հետևանքների ու ռիսկերի վերաբերյալ։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ հանձնաժողովի գործունեության արդյունքների, մարզպետի հանձնարականի հիման վրա մշակված առաջարկությունների փաթեթի և գործողությունների ծրագրի մասին տեղեկանալու:

Փետրվար 20, 2020 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր