Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 24 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 24 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 4-ից 8-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 34 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 24.979.721 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 9-ի վերաբերյալ նշանակվել է 920.000 դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2 միլիոն 477 հազար 198 դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 31 դեպք, հաշվարկվել է 24.904.030 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 700.000 դրամի վարչական տուգանք որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (9 բոխի, 1 ցցաչոր բոխի, 4 հաճարենի, 1 հացենի, 5 կաղնի, 8 սոճենի, 1 բալենի) հաշվարկվել է 1.212.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (7.75 խմ թափուկ վառելափայտ, 0.5 խմ վառելափայտ)` 157.500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման իրավախախտման 1 դեպքով (3 հաճարենի, 2 հացենի, 2 բոխի) հաշվարկվել էր 688.500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործի նյութերն ուղարկվել էր Թումանյանի քննչական բաժին, որի արդյունքում իրականացվել է վնասի վերահաշվարկ և վնասի չափը կազմել է 838.500 դրամ (150.000 դրամի վերահաշվարկ):

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (50 հաճարենի, 18 բոխի, 9 կաղնի, 1 լորենի, 1 թեղի, 2 հացենի, 1 ընկուզենի) հաշվարկվել է 20.869.500 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (6.8 խմ վառելափայտ, 8 խմ թափուկ վառելափայտ, 400 պարկ փայտածուխ)` 244.780 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (5 բոխի, 2 ուռենի, 1 կաղնի) նշանակվել է 300.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (14.67 խմ)` 400.000 դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (20 լորենի) հաշվարկվել է 2.120.250 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թխկի) հաշվարկվել է 150.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 43.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 70.000 դրամի վարչական տուգանք որից՝

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (առգրավվել է 20 հատ՝ 7կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ) հաշվարկվել է 35.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 նապաստակ, հաշվարկվել է 8.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 70.000 դրամի վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Արարատ՝ «Ամրոցաքար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ հաշվարկվել է 32.691 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել` 150.000 դրամի վարչական տուգանք։

Փետրվար 20, 2019 at 11:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր