2020թ. CNF-ը 285 հազար եվրո է տրամադրել Հայաստանի ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար

2020թ. CNF-ը 285 հազար եվրո է տրամադրել Հայաստանի ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար

ԷկոԼուր

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2020 թ․ 285 հազար եվրոյի չափով առաջին գումարային փոխանցումն է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կառավարման արդյունավոտության բարձրացման համար:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց CNF-ի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանը, հատկացված գումարից 103 հազար եվրոն ուղղվելու է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 93 հազար եվրոն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրոն՝ «Դիլիջան» ազգային պարկին և 10 հազար եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին:

Ինչպես նշում է CNF-ը՝ հատկացված գումարներով  պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը: Գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն  անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը: 

 

 

16:06 Ապրիլ 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news