Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԱնտառ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ՃԱՐԱԿ Է ԴԱՐՁԵԼ 33 ԾԱՌ ՈՒ ՏՆԿԻ

Մարտ 30, 2011

News.am

Անձը չպարզված քաղաքացուց մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել`14.32-ին:

Ա.Բաղդասարյանի այգում այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 10 ծառ:

Մարտի 26-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հարակից տարածքում: Այրվել է Հ.Պողոսյանի եւ Գ.Միրզոյանի համատեղ սեփականություն հանդիսացող այգու տարածքում 6000 քմ մակերեսով խոտածածկույթ եւ 20 խնձորի տնկի:

Մարտի 27-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում` նախկին ջրահան կայանի հարակից տարածքում: Այրվել է 500 քմ մակերեսով խաղողի այգի` մասնակի, 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 3 պտղատու ծառ:

Մարտի 27-ին հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցի վերջնամասում: Մասնակի այրվել են Մ.Թամրազյանին եւ Ա.Ճանճապանյանին պատկանող այգիները, համապատասխանաբար` 800քմ եւ 400 քմ մակերեսով: