

ԷկոԼուր
ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում է Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի անտառային ֆոնդի 0,774 հեկտար հողատարածքի կատեգորիայի փոփոխման որոշման նախագիծը: Նպատակը փոքր ՀԷԿ-ի կառուցումն է: Ինչպես նշված է որոշման նախագծում, Քանաքեռավան համայնքի վարչական տարածքում ընդգրկված անտառային ֆոնդի 0,774 հա հողատարածքը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, անտառազուրկ է, առկա են փոքր ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ տեխնիկական և ռելիեֆային պայմանները: ՓՀԷԿ-ի արտադրած էլեկտրական էներգիան, տարեկան 0,53 մլն կվտ ժամ, նախատեսվում է տալ Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգահամակարգին: Կստեղծվի 8-10 մշտական աշխատատեղ:
Հունիս 28, 2012 at 12:29
