Չնայած ծառահատումների ահազանգին՝ Բնապահպանության նախարարությունը Սարավանում հատված ծառեր չի հայտնաբերել

Չնայած ծառահատումների ահազանգին՝ Բնապահպանության նախարարությունը Սարավանում հատված ծառեր չի հայտնաբերել

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզի Սարավան համայնքի հարակից տարածքում հատված ծառեր չեն հայտնաբերվել: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից:

 Հիշեցնենք, որ ԷկոԼուրը մայիսի 16-ին ահազանգ էր ստացել, որ Սարավան գյուղի հարակից տարածքում՝ Դարբ գետի ափին, ծառեր են հատում: Քաղաքացին նկատել էր մոտ 20 հատված ծառ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը ԷկոԼուրին տեղեկացրել է․ «Մեր աշխատակիցները ստուգեցին ահազանգը եւ պարզեցին, որ Սարավանի համայնքապետը տարածքը տրամադրել է ինչ-որ հանքարդյունաբերական ընկերության  տնկարանի ստեղծման համար։ Թե ինչ ընկերություն է, նրանք չգիտեն, եւ հիմա զբաղված են տարածքի մաքրմամբ»։

Այս կապակցությամբ Սարավանի համայնքապետ Սիմոն Բաբայանը ԷկոԼուրին ասաց հետեւյալը. «Դա թյուրիմացություն է: Նման բան չկա: Ոչ մի ծառահատում չի եղել: Անցյալ տարի հրդեհից ծառեր էին չորացել, մի քանի ճյուղ են կտրել դեկորատիվ նպատակներով»: Ըստ գյուղապետի` տնկարան հիմնելու գաղափարը եղել է փոխհամաձայնեցմամբ: Սիմոն Բաբայանի խոսքով`տնկարանը աշխատատեղ կապահովի, ծառերը հետագայում կծառայեն համայնքի կանաչապատմանը: Վարձակալման հանձնված տարածքը կազմում է 1.200 հեկտար:

Տնկարան հիմնող հանքարդյունաբերական ընկերությունը «Գեոթիմ» ՓԲԸ-ն է՝ «Lydian International Limited» ընկերության դուստր ընկերությունը, որը պատարաստվում է շահագործել Ամուլսարի  ոսկու հանքավայրը:

Մայիս 27, 2014 at 15:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր