Մտադիր են Հայաստնում ներդնել անտառակառավարման տեղեկատվական համակարգ

Մտադիր են Հայաստնում ներդնել անտառակառավարման տեղեկատվական համակարգ

ԷկոԼուր

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) մտադիր է ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցել անտառակառավարման տեղեկատվական համակարգի և այլ նորարարական մեթոդների կիրառման գործում: Այս մասին օգոստոսի 26-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը զրուցել է «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» /ԳՄՀԸ ԿԿԿ/ ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Թոմաս Էբերհեռը ներկայացրել է 2009-ից Հայաստանում գործող «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում»   ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված և առաջիկայում իրականացվելիք գործողությունների ընթացքը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախատեսվող հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում հեռահար զոնդավորման, ԱՏՀ-ի /GIS/, անտառակառավարման տեղեկատվական համակարգի և այլ նորարարական մեթոդների կիրառման հետ: 

Նախարար Արամայիս Գրիգորյանը, գնահատելով GIS համակարգի ներդրումը անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում, ընդգծել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում այդ համակարգի ներդրման, տվյալների հիմնարար  բազա ունենալու կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում կողմերին կհաջողվի բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:

Օգոստոս 26, 2014 at 18:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր